Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:01 09-06-2022

Արամ Սիմոնյանը՝ «սիրո եւ համերաշխության» հեղափոխության զոհերից․ ների՛ր մեզ

Օրվա լրահոսի բոթը, որից միտք եւ սիրտ ունեցողները դեռ երկար ժամանակ ուշքի չեն գա, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի մահն էր։

Անկախ նրանից՝ ով ինչպես է վերաբերել նրան, ինչ հուշեր ունի կամ չունի նրա հետ կապված, Սիմոնյանը հարգանքի արժանի անձնավորություն է՝ գիտնական, պատմագետ, կենսագրություն ունեցող եւ ճանապարհ անցած գործիչ, որը մեծ դեր է ունեցել Մայր բուհի կայացման եւ զարգացման գործում։ Մեղքեր, իհարկե, ունեցած կլինի․ իսկ ո՞վ է մեզնից անսխալական կամ ովքե՞ր են դատավորները․․․։

Սիմոնյանի մահվան լուրը կարդալիս առաջինը աչքիդ առաջ գալիս են 2018թ կադրերը, թե ինչպես էին մի խումբ ուսանողներ նրան պատանդ վերցրել եւ թույլ չէին տալիս դուրս գալ իր աշխատասենյակից։ Նրանք բղավում էին՝ «որոշողը մենք ենք»․․․։

Այս դիպվածը այսօր մեր բոլորի ամոթն է, որ թույլ տվեցինք խոսքի ազատությունը շփոթել անդաստիարակության եւ ամբարտավանության հետ, դեմոկրատիան՝ լակոտոկրատիայի, որ վերջինները դարձան առաջին, որ երիտասարդի, ուսանողի հարգանքը մեծի, պրոֆեսորի հանդեպ վերացավ՝ իր տեղը զիջելով աղմուկ-աղաղակին, քաղաքական ակցիային․․․

Իսկ Սիմոնյանը գիտնական էր, մարդ, որ փորձում էր իր ուժերի ներածին չափով օգնել բոլորին՝ հայրենիքին, ղեկավարին, ենթակային, ուսանողին, բուհին․․․։ Արդյոք կատարե՞լ էր նա որեւէ հանցագործություն, խնդրեմ, թող արդարադատություն լիներ, պատժվեր, բայց «հեղափոխությունը» որոշեց իր հաշվեհարդարը տեսնել․․․ Սիմոնյանը չդիմացավ, 67 տարեկանում դժվար է դիմանալ եւ պայքարել քո անմեղությունը ապացուցելու, ապրած կյանքի, թողած ավանդի համար, դժվար է եւ նվաստացնող․․․ Կլինի քննություն, կապացուցվի նրա անմեղությունը, բայց քանի՞ գրոշի արժեք ունի այս ամենը, երբ ՄԱՐԴԸ այլեւս մեզ հետ չէ, նրան սպանեցին «Մարդը բարձրագույն արժեք է» լոզունգով պայքարողները։

ԵՊՀ նախկին ռեկտորին կարելի է համարել «սիրո եւ համերաշխության» հեղափոխության զոհերից, եւ երիցս անիծվի այդ մահաբեր հեղափոխությունը, որը եկավ ոչ թե կառուցելու, այլ քանդելու, ոչ թե ներելու, այլ նվաստացնելու եւ առանց դատավճռի պատժելու։

Արամ Սիմոնյանի մահը հասարակության խղճին է ծանրացած, նրա հետ տեղի ունեցած դեպքերի մեջ բոլորս անուղղակի եւ ուղղակի մեղավոր ենք՝ լռությամբ, անտարբերությամբ, չպայքարելով․․․Իսկ Սիմոնյանը դեռ այնքա՜ն կարող էր օգտակար լինել հայրենիքին եւ սերունդներին․․․։

Ների՛ր մեզ, եթե կարող ես, եւ ննջիր խաղաղությամբ, պատվարժա՛ն ռեկտոր․․․

Ի․ Գ․

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն