Արտաքին 4 տարի առաջ - 17:57 09-06-2022

Թուրք փախստական գործարարը մտադիր է առաջադրվել Թուրքիայի նախագահի ընտրություններում

Ֆրանսիայում բնակվող թուրք գործարար և քաղաքական գործիչ Ջեմ Ուզանը մտադիր է մեկ տարի անց Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը։ Այս մասին նա հինգշաբթի օրը հայտնել է Sözcü թերթին տված հարցազրույցում։

«Թայիփ Էրդողանի (կառավարման) շրջանը մոտենում է ավարտին։ Մի քվեարկեք արտահերթ ընտրությունների օգտին, որպեսզի նա 12 ամիս անց թոշակի անցնի երաժշտության ներքո <…>։ Ես նախագահի թեկնածու եմ և 2023 թվականի հունիսին կդառնամ Թուրքիայի նախագահ»,- ասել է փախստական գործարարը:

Նրա համոզմամբ՝ հանրապետության ներկայիս ղեկավար Էրդողանը չի կարող առաջադրվել նոր ժամկետում։ «Սահմանադրության համաձայն՝ Էրդողանի լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 25-ին: 2018 թվականին նա ընտրվել է հինգ տարի ժամկետով: Մեր Սահմանադրության մեջ չկա «վաղաժամ ընտրություններ» հասկացություն, ես բազմիցս կարդացել եմ Հիմնական օրենքը առաջին էջից մինչև վերջինը, այս թեմայով խորհրդակցել եմ սահմանադրական իրավունքի պրոֆեսորի հետ»,- ասել է Ուզանը՝ մեկնաբանելով արտահերթ համընդհանուր ​​ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը