Երևան +12°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:05 09-06-2022

Պատերազմ արդարության դեմ

Մեր երկրում դեռ իշխանավարող ազգուրաց վարչապետի ու անդրդվելիորեն նրա ուսապարկը մնացած բոլոր սորոսաթուրք իրենցքայլականների արտահատած մտքերը, գնահատականները, հայտարարությունները, ելույթները եթե ձևայնացնելու լինենք, ապա կհամոզվենք, որ դրանք շատ նման են 2+2=79 պնդմանը։ Եվ քանի որ կեղծարար ու ճշմարտությունից օրգանապես վախեցող ռեժիմի ստերի տարափում առանց բացառության ամեն ինչ, նույնիսկ` պատահական ծղրտոցը, վերջին ատյանի ճշմարտություն է համարվում, ապա ցանկացած պնդում, հաստատում, ապացույց, հիմնավորում, որ 2+2=4, այսօրյա թավշյա արդարադատությունը սխալ, կեղծիք, սուտ, հնարանք, զրպարտություն, հերյուրանք է համարվում և պատժում է որպես քրեական հանցագործություն։

Այդպես է այն պարզ ու տեսանելի պատճառով, որ հլու-հնազանդ վնգստացող դատավորներն ու դատախազները, որոնց չաշխատավարձին հիմա նաև օրենքով հավeլավճարներ են գումարվելու, գլխավոր գերագույն ստախոսից հրաման են ստացել դատել յուրաքանչյուրին ամեն ճշմարիտ խոսքի համար։ Ընդ որում, օրենքի պահապաններն ու արդարադատության կատարածուները արդեն դա պետք է անեն ոչ թե օրենքի կամ սահմանադրության (դրանք պարզապես էլ չեն գործում), այլ թրքահպատակ բռնապետի թելադրած արյունարբու ու մարդատյաց կանոնների ողջ խստությամբ։ Այսինքն՝ հիմա արդեն պատերազմ է հայտարարված ոչ միայն իր երկիրն ու ինքությունը պահպանելու ու պաշտպանելու համար փողոցներ ու հրապարակ դուրս եկած ժողովրդին, այլ նաև ճշմարտությանը, ազնվությանը, բարոյականությանը ու հենց արդարությանը։

Եվ այս ռեպրեսիվ մեքենան աշխատում է սորոսաթուրք ռեժիմի կամակատար ոստիկանների ու իրավապահների ձեռքերով, որոնց հիմա ճոխ վճարում են, իսկ վաղը անխնա զոհաբերելու են` իրենց իսկ մորթին փրկելու սին հույսով։ Բոլոր հոտերի հովիվներն են այդպես անում. բթում են իրենց ոչխարներին հենց մորթելուց առաջ։ Հիմա մեր պետության զարգացման այն արտառոց, անբնական փուլն է, երբ իր ստվերից անգամ սարսափող ու ոստիկանական քառաշարք պատնեշի հետևում թաքնված ապրող սորոսաթուրք խամաճիկը միայն մեկ մտքի վրա է սևեռված. վաղը կգտնի՞ որևէ մկան ծակ ու կկարողանա՞ այնտեղ հանգրվանելու համար գոնե հազար թուման գտնել։ Եվ այս պայմաններում, երբ հոգեվարք ապրող կատաղած գազանը ամեն օր ուղղակիորեն ապացուցում է, որ միայն ռեպրեսիաների միջոցով է մնում իր աթոռին, ուզում եմ հասկանալ, թե ինչ են մտածում ԱԱԾ-ականները, ոստիկանները, հատուկջոկատայինները, դատախազները, դատավորները, քննիչները, երբ դեռ շարունակում են կատարել թրքալաճի հրամանները։ Այս ազգուրացը վաղն արդեն չի լինելու, իրենք ի՞նչ են անելու, ինչպե՞ս կամ ինչո՞վ են արդարանալու։

Իսկ գուցե այսօրվա ռեպրեսիվ մեքենայի այս ագահ ու անկուշտ պտուտակները չգիտեն, որ դեռ Նյուրնբերգյան դատավարության ժամանակներից «ես հրաման եմ կատարել» արդարացումն այլևս չի ընդունվում։ Եթե չգիտեն, հիմա թող իմանան, որ հետո չասեն, թե չենք իմացել. ոչ մի ֆաշիստի, ենիչերու, զղլբաշի, ասկյարի, դահիճի ու ոչ էլ բռնակալի ապօրինի հրամանները հլու-հնազանդ կատարող ստրկամիտի այդ տխմարությունը չի օգնել։ Հատկապես այսօր առանձնակիորեն անհրաժեշտ է ժողվրդի, ազգի, ապագայի դեմ պատերազմում գազանաբարո մարտնչող բոլոր վարձկաններին ու ընչաքաղցներին հիշեցնել Նյուրնբերգյան դատավարության հատկապես այն եզրահանգումը, ըստ որի` ապօրինի հրաման կատարողները չեն ազատվում պատասխանատվությունից ու նույնքան մեղավոր են, որքան իրենց հրաման տվողները։

Իսկ սորոսաթուրքերի գերագույն գլխավոր դրածոյին ասելու ոչինչ այլևս չկա։ Ժողովրդին ու բոլոր ողջամիտ մարդկանց եմ պարզապես ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած երկրում յուրաքանչյուր իշխանություն ու այն գլխավորող անհատ չունի ու չի կարող ունենալ անմեղության կանխավարկած։ Իրավական այս նորմը նրանց նկատմամբ չի գործում։ Իշխանությունն ու բարձրագույն իշխանավորը իրավունք չունեն թաքնվելու անգամ օրենքի վահանի հետևում։ Նրանք մշտապես պետք է ու պարտավոր են ամեն առիթով ժողովրդին ու աշխարհին ապացուցեն սեփական անմեղությունը։ Իսկ մեր երկրում դեռ կառավարող ազգուրաց դավաճանը երբեք դա չի արել ու երբևէ չի էլ կարողանա անել։

Ձեզ գուցե հետաքրքրի