Ներքին 4 տարի առաջ - 18:14 07-06-2022

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով դատապարտյալ Գաստիկն ազատ է արձակվել

Oragir.news-ի տեղեկություններով` օրերս կալանքից ազատ է արձակվել «Երրորդմասցի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Ղազարյանի և նրա երկու ընկերների սպանության գործով դատապարտյալներից «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը։ Ըստ լուրերի` նա ազատ է արձակվել առողջական խնդիրների պատճառով, մասնավորապես` Բեխտերևի հիվանդության համար։

Առավոտվանից մենք փորձում ենք ճշտել տեղեկությունը. ո՛չ դատախազությունից, ո՛չ էլ նրա պաշտպանը տեղեկության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չտվեցին։

Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ Վահան Հակոբյանն ազատ է արձակվել մայիսի 31-ին։ Այլ մանրամասների համար ուղղորդեցին դիմել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ֊ին։ Այնտեղից փոխանցեցին, որ հարցերին կպատասխանեն միայն գրավոր հարցման միջոցով։

Նշենք, որ այդ գործով «Գաստիկ» մականունով հայտնի Վահան Հակոբյանը, «Ծըգլ» մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանը եւ «Տլե» մականունով հայտնի Սարգիս Հախանումյանը 2018֊ին դատապարտվել էին ազատազրկման՝ 18 տարի ժամկետով: Մինչդեռ մեղադրող կողմը մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկը, նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադևոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիի մոտակայքում: Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը ( «Ծըգլ»), ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ կրակահերթ են արձակել: Կրակոցների հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մեսրոպ Նազարյանցը՝ տեղում, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի