Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:07 07-06-2022

Ընդդիմությունը ծանր ու դժվարին ընտրության առաջ է

Կյանքում հաճախ են առաջանում իրավիճակներ, որ նման են լաբիրինթոսում նպատակակետին տանող ճանապարհը որոնելուն։ Եթե այդ ճանապարհին նույնիսկ մեկ անգամ սխալ տեղում կամ սխալ կողմ ես թեքվել, այլևս նպատակիդ հասնել չես կարող։ Ուստի և ստիպված ես հետ գնալ ու նորից սկսել ամենասկզբից։ Հատկապես հիմա մեր կյանքի ճանապարհները բոլորովին ուղիղ ու հարթ չեն և ավելի ու ավելի են նմանվում լաբիրինթոսի անհայտ ոլորանների, որտեղ էլ հաճախ մոլորվում ենք։ Մինչդեռ բուն կյանքը ինքնին միայն մեկ, եզակի ուղղություն ունի` դեպի առաջ։ Եվ կյանքի ընթացքը հետ տալ հնարավոր չէ, իսկ դեպի մեծ ու փոքր նպատակը տանող ճանապարհները գտնելն ու բոլոր ոլորաններով անցնելը անհրաժեշտ է միշտ։

Միշտ էլ կարելի է նույն կամ ինչ-որ նոր ճանապարհով հետ գնալ ու ամեն ինչ նորից սկսել, բայց նաև միշտ պետք է գիտակցել, որ երբեք չի կարելի, անհնարին է նույն բանն անել ու ճիշտ նույն բանը ստանալ։ Նոր բան անելիս էլ միշտ չէ, որ կարելի է ցանկալին ստանալ։ Ժամանակն իր հետ փոխում է ամեն ինչ ու ամենքին, և նույն տարրերը սինթեզելուց հետո միշտ նոր բան է ստացվում։ Կյանքը հենց նրանով է տարբերվում քիմիայից ու ցանկացած այլ գիտությունից, որ կյանքում երբեք բոլոր գործոնները իմանալի ու հաշվարկելի չեն։ Կյանքը լաբորատորիա չէ, և կյանքում տեղի ունեցող երևույթների ու իրադարձությունների վրա միշտ ազդում են կողմնակի ուժեր ու գործոններ, և ցանկացած քայլի, նույնիսկ ամենահաշվարկված արարքների հետևանքներն ու արդյունքներն են նույնքան անկախատեսելի։

Միանգամայն բնականոն է, որ սորոսաթրքական դրածո ռեժիմի դեմ պետք է վաղ թե ուշ առաջանար դիմադրության կամ անհնազանդության շարժում, որ առողջ քաղաքական ու ժողովրդական ուժերը պետք է բռունցքվեին, որպեսզի չթրքանան ու իրենց չդարձնեն թրքահպատակ։ Հայոց պետականությունը պաշտպանելու և հայեցի ինքնությունը պահպանելու համար պետք է վճռական քայլերի գնալ ու իշխանազրկել դավաճան խամաճիկին ու օտարածին բռնակալությունը։ Եվ հենց հիմա է, որ շատ ավելի տեսանելի ու առավել վտանգավոր է դառնում դեպի նպատակը տանող ճանապարհից ամեն մի կոպիտ շեղում, յուրաքանչյուր էական սխալ։ Հատկապես հիմա է կարևոր ունենալ գիտակցումը, որ կարող ես անել բացառապես այն, ինչ բնականոն է, բայց երբ քո անելիքին հնարավորություն ունի միջամտելու որևէ երրորդ կողմ՝ օտարը կամ թշնամին, և թելադրել կամ ուղղորդել, այդուհետ ոչ մի նշանակություն չունի` ճի՞շտ ես արել, թե՞ սխալ։ Այս դեպքում ստանալու ես ոչ այն, ինչ ուզում էիր։

Այո՛, մեր երկրում հիմա բնականոն ընթացքով, ցավալիորեն դանդաղող, բայց, այդուամենայնիվ, շարժում է սկսվել, որն արդեն որոշակի թափ, համաժողովրդական աջակցություն, ազդեցիկութուն, բովանդակություն է ստանում։ Այսօր առկա փուլում, սակայն, շարժումը հասել ու կանգ է առել մի տեղ, որտեղից գնալիք ճանապարհը միայն ուղիղ նպատակակետին տանողը պետք է լինի, որտեղից չկա, պետք է չլինի այս կամ այն կողմ թեքվելու ուղի։ Իհարկե, կան թերություններ ու բացթողումներ, որոնք և՛ անխուսափելի են, և՛, բարեբախտաբար, անէական, դեռ անվնաս։ Ուստի հիմա նաև պետք է բոլոր քննադատներն ու վերլուծաբանները ճշգրիտ գիտակցեն, առավել ևս` կողմնակի պարապ դիտորդներն ու միշտ առավելագույնը ցանկացող պասիվ ու իներտ մեծամասնությունը պետք է հասկանան, որ հրապարակ դուրս եկած ու բռնակալության դեմ պայքարող անհնազանդ ընդդիմությունը խիստ ծանր ու դժվարին ընտրությոն առջև է։

Նրանց հիմա ոչ մի դեպքում հարկավոր չէ խանգարել, բայց հենց հիմա է անհրաժեշտ օգնել, աջակցել, ոգևորել, վստահել։ Իսկ ինչո՞ւ եմ կարծում, որ ընտրությունը ծանր է ու դժվարին։ Համոզված եմ, որ ոչ ոք այսօր մարդուն, ժողովրդին ու նույնիսկ ինքն իրեն չի կարող ցույց տալ այն ապագայի տեսլականը, որը ցանկալի կլինի ոչ միայն այսօր, այլ նաև վաղը, ավելի հետո։

Համաձայնեք, որ մարդը հարափոփոխ է, և դժվար թե նույն մարդը նույն բանն ուզենա ամուսնանալուց կամ մենակ մնալուց, ևս մեկ երեխա ունենալուց կամ երեխայի ընտանիքը երկրից հեռանալուց, աշխատանքը կամ պաշտոնը կորցնելուց, պաշտոն ստանալուց կամ բիզնեսում հաջողելուց, խոշոր ժառանգություն ստանալուց կամ վերցրած վարկերը ժամանակին չփակելու պատճառով ունեցածը կորցնելուց, իշխանափոխություն իրագործելուց կամ պետականությունը կորցնելուց՝ որևէ շրջադարձային փոփոխությունից հետո։ Ամեն ինչ շատ դժվար է հաշվարկել, և սա շատ ծանր պատասխանատվության բեռ է ենթադրում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն