Ներքին 4 տարի առաջ - 14:08 07-06-2022

Փաշինյանի առջեւ կզելու մեծ վարպետ տիկնոջ այս պահվածքն ակնհայտ քաղաքական ցինիզմ է. Խամոյանը՝ ԵՄ դեսպանի մասին

Մինչ ընդդիմությունն իր բողոքի ձայնն էր բարձրացնում ԵՄ դեսպանատան մոտ, տիկին Անդրեա Վիկտորինն այդ նույն պահին Թվիթերում Սեւանից եւ Դիլիջանից անհոգ լուսանկարներ էր տեղադրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա հավելել է. «Նիկոլ Փաշինյանի առջեւ բառիս ուղիղ իմաստով կզելու մեծ վարպետ տիկնոջ այս պահվածքն ակնհայտ քաղաքական ցինիզմ է, բայց դե մեզ էլ ոչնչով չեք կարող զարմացնել։
Տիկին դեսպանը, որ առիթը բաց չի թողնում Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու, հուզված ու արցունքն աչքերին քաղաքական գնահատականներ է հնչեցնում մարտի 1-ի մասին, խուլ ու համր է ձեւանում հունիսի 3-ին հենց իր դեսպանատան շենքի մոտ ժողովրդի դեմ կիրառված նռնակների մասին։
Տիկին դեսպան, դուք ակնհայտորեն չեք տիրապետում մեր երկրում իրավիճակին, փակ դռների ետեւում չեղած ժողովրդավարության մասին քննարկումները՝ ձեզ սփոփանք։ Ձեր այս տգեղ պահվածքով եք նաեւ հայ հասարակության աչքերում խեղաթյուրում արեւմտյան արժեքները, ժողովրդավարությունն ու տարրական քաղաքական կոռեկտությունն ու զսպվածությունը, որից այնքան հեռու եղաք։ Ուրախ եմ, որ շուտով ավարտում եք ձեր առաքելությունը Հայաստանում»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ