Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:22 01-06-2022

Նիկոլի մնալը ռեալ ու անխուսափելի աղետ է

Սորոսաթուրք ծռերին հար ու նման «վրաց ասպետների» ռազմականացված «Մխեդրիոնի» խմբավորումը զինված գրոհով բանտից «ազատեց» իր առաջնորդ Ջաբա Իոսելիանիին, և նա Շևարդնաձեի հետ գլխավորեց Վրաստանը։ Օրենքով գող ու գեղագետ Ջաբան նախ հայտարարեց` «իշխանության են եկել հայտնի գողն ու անհայտ ստեղծագործողը», ինքն իրեն «վրացական դեմոկրատիայի հիմնադիր» հռչակեց, ապա ուղղակիորեն նախազգուշացրեց` «դեմոկրատիան լոբի ուտելը չէ. դեմոկրատիայի բոլոր թշնամիներին տեղում ենք գնդակահարելու»։

Վրաստանում կուտակած իր այս փորձը Արևմուտքը կիրառում է նաև մեր երկրում։ ՊՊԾ գնդի զիված գրոհն ու ահաբեկչական գրավումը, սպանությունները, կողոպուտը թավշյա հեղաշրջման փաստացի նախերգանքը եղան։ Այն ժողովրդի աջակցությունը չստացավ, և սորոսաթուրքերը որոշեցին իշխանության բերել Նիկոլին այլ տարբերակով՝ «խաղաղ» քայլելու միջոցով։ Հետևանքը նույնը եղավ, քանի որ նպատակն է նույնը։ Սորոսաթրքությունը Նիկոլն անվանեց «ժողովրդավարության բարձրագույն լիգա» և բոլոր հակառակորդներին պատժում է տեղում ու թշնամաբար` պատին ծեփելով, ասֆալտին փռելով, կալանքը պատժի ձև դարձնելով, կալանվածների հանդեպ կտտանքներ կիրառելով, ցուցարարներին մարմնական վնասվածքներ պատճառելով։ Արդեն ոտնահարված օրենքների ու սահմանադրության փոխարեն թելադրում է իր կարգն ու կանոնները, ջնջել է պատգամավորի անձեռնմխելիության, քաղաքացու անմեղության կանխավարկածի, ամեն քմահաճույքից քաղաքացիական ծառայողի պաշտպանվածության երաշխիքները։

Իշխանությունը պահելու Նիկոլի հաջորդ քայլն, ակնհայտորեն, իր հրաժարականը պահանջող ցուցարարներին տեղում գնդակահարելու հրամանն է լինելու։ Այսպես էր անում թուրքը հավատափոխվել ու թրքանալ չուզող ամեն հայի նկատմամբ և անում էր իր ասկյարների ու ենիչերիների ձեռքով։ Թրքի դրածոն հիմա նույնն անում է վարձված ոստիկանների ու բերետավորների միջոցով։

Այսօր մեր երկրում Նիկոլից հետո ամենահանցավոր, ամենաթրքացած տարրը ոստիկան ասկյարն ու բերետավոր ենիչերին են։ Եթե ոստիկանն ու հատուկջոկատայինը ինքն իր կամքով չի ուզում, ապա ոչ մի պարգևավճար կամ հարկադրանք իրեն ենիչերի կամ ասկյար չի դարձնի։ Հետևաբար, նրանց ժողովուրդն այլևս պետք է վերաբերվի այնպես, ինչպես միշտ հայերը վերաբերվել են ենիչերիներին ու ասկյարներին։ Եվ եթե ԱԺ պատգամավորը Նիկոլի օրոք չունի անձեռնմեխելիություն, ինչն օրենքն է սահմանել, ինչո՞ւ է անձեռնմխելի դարձել Նիկոլը, երբ օրենքը վարչապետի համար այդ կարգավիճակը չի նախատեսել։

Հայտնի է, որ իշխանության վակում չի լինում. եթե այն չի կարողանում իրացնել դեռ գործող իշխանությունը, ապա ընդդիմությունը պետք է իշխանությունն ստանձնի։ Ինչո՞ւ հենց հիմա չձևավորել ժամանակավոր կառավարություն, ինչո՞ւ չդատապարտել Նիկոլին ու դատավճիռն ի կատար ածել։ Մի՞թե այս ամենն անելու ենթադրելի վատթարագույն հետևանքներն ավելի ծանր են լինելու, քան Նիկոլի մնալու ռեալ ու անխուսափելի աղետն է։ Եթե Նիկոլն իրական իշխանություն չունի ու միայն ոստիկանների ու բերետավորների բիրտ ուժի առկայությամբ է գոյատևում, ուրեմն պետք է հիմա ձեռնարկել այն քայլերը, որոնց արդյունքում նրանք կզրկվեն Նիկոլին պաշտպանելու, օգտակար, պիտանի լինելու հնարավորությունից։ Այսինքն, պետք է գտնվի պայքարի նոր ձև, որի դեմ Ոստիկանությունը ոչինչ չի կարող անել։

Այսօր ժողովրդին համախմբելու, նրան նպատակները ցույց տալու ու բացատրելու, մոբիլիզացնելու ու առաջնորդելու այլընտրանքային հնարավորություն տալիս են տեխնիկայի զանազան միջոցները։ Ինչո՞ւ չօգտագործել պայքարի այս ձևը։ Ինչո՞ւ պայքարը կազմակերպել հին ու ոստիկանների քմահաճույքից կախված մեթոդներով, եթե կարելի է նրանց շրջանցել տեխնիկայի շնորհիվ։ Ինչո՞ւ պայքարը չտեղափոխել այն դաշտ, որտեղ Ոստիկանությունը անելիք չունի, անկարող է, անուժ է։ Այսպես ոչ միայն ոստիկանական ագրեսիան ու բերետավորների վայրենությունը կհաղթահարվեն, այլ նաև Նիկոլի միակ գործիքը կդառնա անգործածելի, խաղից դուրս։

Հրապարակ դուրս եկած ընդդիմությունը պետք է անհրաժեշտորեն իմանա, որ ոչ մի իշխանություն չի կարող մեկ օր անգամ պահել իր դիրքերը, եթե չունի Ոստիկանության ու անվտանգության ծառայության պաշտպանությունը։ Հետևաբար, անհնազանդության ու իշխանափոխության պայքարի հետագա քայլերը նաև այս ուղղությամբ պետք է կատարվեն։ Այլևս բացահայտ է, որ Նիկոլը ու թավշյա ռեժիմը չունեն ապագայի սեփական տեսլական, պետության զարգացման իրագործելի ծրագիր։ Ոստիկանների ու բերետավորների թիկունքում վախեցած, հոգեվարքի մեջ գոյատևող ու ժողովրդից պաշտպանվող ղեկավարն ու ռեժիմը ինքնին փակուղում են և առաջընթացի ոչ տեղ, ոչ էլ հնարավորություն ունեն։ Այս վիճակից նրանք կարող են դուրս գալ միայն Իլհամի ու Էրդողանի հետ փոխպայմանավորված նոր պատերազմ հրահրելու ելքով, որը երկրի ու ազգի համար կործանում է։ Նախ և առաջ սա կանխելու համար է անհրաժեշտ այլևս չհապաղել։

Ամենից շատ դիտված

12:00 Ալեն Սիմոնյանին կտանեի «Ծղոտներ» ու «ուբիդիտ» կանեի, թե այդ տարածքներն ումն են. Վարդան Ղուկասյան
08:14 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ Հրապարակ
07:42 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. Փաստ
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
11:57 Զառա Արամյանը տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur․am
22:02 Գյումրիում բարի մարդիկ ինձ կարի մեքենա նվիրեցին, հիմա իմ ձեռքի շնորհքով եմ ապրում. արցախցի դերձակ
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
08:42 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել