Երևան +18°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:34 31-05-2022

Նրանց տվել են քարտ-բլանշ Նիկոլի կողմից, որ գործեն, ինչպես ուզում են, իրենք նրանց տեր են․ Սայաթ Շիրինյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Այսօր ԱԳՆ շենքի դիմաց Ոստիկանությունը ցուցարարներին ճնշելու համար գործի է դրել բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումը, որը, ըստ ամենայնի, նաև զինված էր։ Այս թեմայի շուրջ Oragir.news-ը կապ հաստատեց Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայսթ Շիրինյանի հետ, որը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե որ դեպքերում են կիրառվում Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ասաց․ «Որտե՞ղ պետք է կիրառվեն այդ ստորաբաժանումները, դա Ոստիկանության ղեկավարության հայեցողության տակ է գտնվում՝ ըստ նպատակահարմարության, որովհետև նրանք կարող են ձևակերպել և փաստաթղթավորել այդ ստորաբաժանումները տվյալ պարագայում օգտագործելու անհրաժետությունը։ Ցանկացած պահի, ըստ Ոստիկանության ունեցած ինֆորմացիայի, անհրաժեշտություն է առաջանում այդ ստորաբաժանումները այս կամ այն վայրում օգտագործելու հնարավորությունը»։

Իսկ մեր այն հարցին, թե նրա կարծիքով՝ կար արդյոք նման անհրաժեշտություն Ոստիկանության կողմից ցուցարարներին ճնշելու համար գործի դնել բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները, Շիրինյանն ասաց. «Սա ավելի միանշանակ կարելի է դիտարկել որպես Ոստիկանության ղեկավարության և առավելապես Նիկոլի, նիկոլիզմի վախերի դրսևորում։ Ցուցարարները խաղաղ են, երբևիցե նախաձեռնողը չեն եղել բախումների, հետևաբար նման ստորաբաժանումներ կիրառելու անհրաժեշտությունը, վստահաբար կարող եմ ասել, չկա։ Սադրանքների գնում է Ոստիկանությունը, ոչ թե ցուցարարները, բայց իրենք սարսափահար են եղել, սարսափելի վախեցած են ուղղակի»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչպես կգնահատի Ոստիկանության երեկվա գործողություններն ու ուժի կիրառումը, Շիրինյանն ասաց. «Բացահայտ ցինիզմ, լկտիություն, բացահայտ ոչ համաչափ ուժի կիրառություն բառիս բուն իմաստով։ Այնքան ակնհայտ ցինիզմի դրսևորումներ կային նրանց գործողություններում, նրանց գործողությունները միանշանակ տեղավորվում են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների տիրույթում։ Այնքան ակնառու են նրանց խախտումները, որ նրանց միանգամից պետք էր ծառայությունից մեկուսացնել։ Շատ ակնառու է, որ նրանց տվել են քարտ-բլանշ Նիկոլի կողմից, որ գործեն, ինչպես ուզում են, իրենք նրանց տեր են»։

Խոսելով Ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին՝ Շիրինյանն ասաց. «Բռնություն են գործադրել, մարդիկ մարմնական վնասվածք են ստացել, ակնհայտ ցուցարարներից մեկի ոտքն էր կոտրվել, մեկի գլուխն էր բացվել, արյուն էր գալիս, կար մի կադր, որ ոստիկանը կնոջ մազերից քաշեց։ Կադրերում մենք տեսնում ենք՝ մի վիժվածքի ծնունդ ոնց վազեց, ինչ-որ մի ցուցարարի վերցրեց ու գետնին տապալեց, ես վստահ եմ, որ այդ տղան հաստատ մարմնական վնասվածք է ստացել։ Մենք տեսանք, որ երեկ այդ գործողությունների ընթացքում ութ քաղաքացու նկատմամբ քրեական գործ են հարուցել, եթե չեմ սխալվում, ձերբակալել են, բայց որևէ մի ոստիկանի ծառայողական պարտականություններից չեն մեկուսացրել, չեն դադարեցրել ծառայողական պարտականությունները, դա էլ այն դեպքում, երբ որ ստահակ Ոստիկանության պետը ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպման ժամանակ խոսք էր տվել, որ ծառայողական քննությունները անհետևանք չեն մնալու։ Միտքս հետևյալն է՝ քաղաքական իշխանությունների կողմից, Նիկոլի, նիկոլիզմի կողմից կա ուղիղ հրահանգ՝ վարվել ամենալկտի, ամենաստոր ձևով խաղաղ ցուցարարների նկատմամբ, և իրենք կմնան անպատիժ, դրա համար է, որ Ոստիկանությունը այսօր օրենքից դուրս բացարձակ լկտի պահվաժք է դրսևորում։ Սա Ոստիկանություն չի, այստեղ Ոստիկանության օրինական գործողություններ չկան»,- ասաց Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
22:48 Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան
18:50 Անգեղակոթում պայթյունից վիրավորված 14-ամյա տղայի վերջույթները վիրահատել են. մանրամասներ
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
22:24 Վաղը Շիրակի մարզից պարեկային ծառայողների կտեղափոխեն Կիրանց
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
22:30 Հանցագործություն․ ոստիկանները Կիրանցում մարդկանց տեղաշարժն ապօրինաբար են սահմանափակել