Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:23 31-05-2022

Ապագա աշխատանքի առանցքը հայապահպանության զարգացումն է. Գերմանահայոց կենտոնական խորհրդը նոր վարչություն ունի

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ZAD) 2022 թվականի մայիսի 7-ին Քյոլնում տեղի ունեցած հիբրիդային ժողովի ժամանակ ընտրել է նոր վարչություն։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Գերմանիայում բնակվող Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) վարչության անդամ Սամվել Լուլուկյանի հետ՝ հարցնելով, թե ինչ գործառույթ է իրականացնելու նոր վարչությունը գերմանահայ բնակչության համար։

Լուլուկյանի խոսքով՝ ընդհանուր ժողով տեղի ունեցավ, որի մեջ էր մտնում նաև նոր վարչության անդամի ընտրությունը։ Նոր վարչության մեջ ընդգրկված են հինգ անդամ։ Փոխնախագահի պարտականությունները կկատարի ԳԿԽ-ում 20 տարի հայկական հարցերով զբաղվող Սերժ Դերհակոբյանը։ Նորընտիր վարչության կազմում են նաև Սիրանուշ Ասատուրյանը և Սիլվա Աժդերյանը։ ԳԿԽ-ի հինգ հոգուց կազմված նորընտիր վարչությունը ներկայացրել է բովանդակալից ու հավակնոտ հինգ կետից բաղկացած ծրագիր, որով ստացել է համագումարի մասնակցիների ձայները ու վստահությունը։ ԳԿԽ-ի ապագա աշխատանքի առանցքը հայապահպանությունն ու զարգացումն են։ Այդ իսկ պատճառով նպատակ է դրվել խորացնելու հարաբերություններն ու համագործակցությունը Գերմանիայում գործող տարբեր հայկական կազմակերպությունների, ինչպես նաև գերմանական քաղաքական և հասարակական դերակատարների հետ։

«ԳԿԽ-ի ապագա կողմնորոշումն ու աշխատանքային մեթոդները ներկայացրեց միության նորընտիր ատենապետ պարոն Ջոնաթան Սպանգենբերգը։ Քվեարկության արդյունքում երկու երրորդով ընտրված պարոն Սպանգենբերգը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել Գերմանիայի հայ համայնքում։ Հայկական սփյուռքի հետ ունեցած իր սերտ կապերի շնորհիվ նա քաջ ծանոթ է Գերմանիայի և ամբողջ աշխարհի հայերի խնդիրներին: Մենք ներկայացրինք հինգ կետանոց ծրագիր, համայնքը ուժեղացնելու և ճգնաժամից դուրս բերելու տարբեր մեթոդներ ներկայացրինք՝ հիմնականում տարբեր ճանապարհներով համայնանքային կառույցները հզորացնելու և տարբեր կառույցների հետ համագործակցելու համար»։

Թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, Լուլուկյանը հայտնեց, որ հիմնականում Ցեղասպանության ճանաչման, Արցախի ինքնորոշման հարցի և Հայաստանի հետ կապի համար են տարվելու աշխատանքներ. «Սա շատ լուրջ ծրագիր է, նաև քովիդով պայմանավորված ճգնաժամն ավելի խորացավ, և հիմա մենք փորձում ենք ճգնաժամից դուրս բերել այդ ծրագրի միջոցով։ ԳԿԽ-ի մեջ կան տարբեր միություններ, և այդ միությունները ուժեղացնելու և համագործակցելու առումով ինտենսիվ հանդիպումներ ենք ունենում այդ համայնքների հետ։ Քանի որ յուրաքանչյուր համայնքն ունի իր վարչությունը, մենք հանդիպումներ ենք ունենում այդ վարչության ղեկավարների հետ, որոնց հետ քննարկում ենք, թե ինչ խնդիրներ կան, այսինքն՝ ինչով կարող է ԳԿԽ վարչությունը օգտակար լինել համայնքներին։ Մեզ համար կարևոր է նաև մայրենի լեզվի ուսուցման հարցը անգամ օնլայն տարբերակով, մենք այժմ ուղարկել ենք հարցում տարբեր համայնքներին, թե ինչ տարիքի երեխաներ կան, ինչ դասարաններ կան, ու այդպես մենք գրանցում ենք՝ այդ պահին ինչ ունենք, ինչի կարիք կա, ինչի պակաս կա, հիմա գնում է ճանաչողական գործընթացը՝ համայնքների խնդիրների հետ կապված»։

Ըստ Լուլուկյանի՝ համայանքները մտնում են ԳԿԽ կազմի մեջ, ուղղակի կանոնադրությունը շատ հին է, և կան որոշակի խնդրահարույց հարցեր այդ առումով. «Նոր կանոնադրության խնդիր ունենք։ Հարցման թերթիկներ ենք ուղարկել, որով ուզում ենք հասկանալ, թե որտեղ ինչ ուսուցչի կարիք կա, կոորդինացնենք այդ ամբողջը, իսկ պլաններում կա նաև օնլայն դասընթացներ անելը։ Արդեն իսկ ունեցել ենք հանդիպումներ Ֆրանկֆուրտում և մի քանի այլ քաղաքներում ևս»։
Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են կամավորներ ներգրավել ՀՀ-ից՝ աշխատանանքերն իրականացնելու համար, պատասխանեց. «Այո՛, մասնագետների կարիք զգացվում է այստեղ, դա շատ կարևոր է, չնայած այստեղ էլի պետք է ՀՀ Կառավարության՝ սփյուռքի հետ համագործակցությունը։ Այսինքն՝ եթե այն ժամանակ ծրագիր էր ուղարկվում, սփյուռքը ֆինանսավորում էր, այս դեպքում սփյուռքի և ՀՀ-ի միջև համագործակցությունը պետք է ամրապնդվի։ Այսինքն՝ այս պարագայում սփյուռքը պետք է դիտվի ոչ որպես ֆինանսավորող»։

Որպես հավելում՝ Լուլուկյանը նշեց, որ նոր թիմը ունի կոնկրետ ծրագիր՝ համայնքի հզորացման աշխատանքներն իրականացնելու համար. «Մենք լավ հարաբերություններ ունենք հայ առաքելական եկեղեցու հետ, հիմա պետք է նորից հանդիպումներ ունենանք և մեր ծրագրերը ներկայացնենք և բոլորի հետ համագործակցելով՝ մեր ամբողջ պոտենցյալն օգտագործենք»։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի