Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:47 27-05-2022

Այս ամենը գնում է դեպի բռնաճնշում․ փաստաբան


Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։

Քիչ առաջ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ֆրանսիայի հրապարակից հանդես եկավ ելույթով՝ խոսելով Արմավիրի մարզում հարուցված քրեական գործի վերաբերյալ, որն առավել մանրամասն ներկայացրեց փաստաբան Սերգեյ Հարությունյան։

«Ինչպես բազմիցս ասել եմ, այս ամենը ընդամենը քաղաքական տեռոր է և գնալով ձնագնդդի նման մեծանում է։ Գնալով իրավապահ մարմիններ կողմից իրականացվող ապօրինությունները մեծ թափ են ստանում, և կարելի է ասել՝ արդեն աբսուրդի է հասնում։

Այսօր Արծվիկ Մինասյանին կանչել էին Արմավիրի քննչական, և աբսուրդը նրանում է կայանում, որ որպես վկա կասկածյալ հարցաքննում են անձի, որը Ազգային ժողովի պատգամավոր է։ Այսինքն՝ ապօրինությունները հասել են այն աստիճանի, որ առանց ԱԺ-ի թույլատրության՝ ԱԺ պատգամավորին կանչում են հարցաքննության և ներկայացնում որպես կասկածյալ։ Այս ամենը գնում է դեպի բռնաճնշում, դեպի ժողովրդավարության մահ»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում