Իրականություն է դարձել այն ամենը, ինչ մենք նախազգուշացնում էինք 2018-ից սկսած․ փաստաբան
copy image url

Իրականություն է դարձել այն ամենը, ինչ մենք նախազգուշացնում էինք 2018-ից սկսած․ փաստաբան

Ներքին 1 տարի առաջ - 15:06 25-02-2024
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «2018-ից մինչև 2020 թվականները փողոցում որոշ մարդիկ փորձում էին մեզ ամոթանք տալ, որ դեմ ենք այս իշխանությանը և պայքարում ենք դրա դեմ:

2021-ից 2024 թվականներին փողոցում այդ նույն մարդիկ փորձում են մեզ ամոթանք տալ, որ չենք պայքարում այս իշխանության դեմ, որ կտրուկ քայլերի չենք դիմում և չենք հեռացնում այս իշխանությանը:

Իսկ ի՞նչն է փոխվել. իրականություն է դարձել այն ամենը, ինչ մենք նախազգուշացնում էինք 2018-ից սկսած»: