Ներքին 4 տարի առաջ - 17:56 27-05-2022

Երևանի կարուսելները կանխարգելիչ ստուգման են ենթարկվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով hունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի Արազ Պապիկյանը, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանը, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչության այլ մասնագետներ մայիսի 25-27-ը շրջայց և ուսումնասիրություն կատարեցին հանրապետության մանկական ժամանցային մի քանի վայրերում, մասնավորապես՝ այսօր՝ մայիսի 27-ին «Հաղթանակ զբոսայգի», «Լունապարկ», «Երևան պարկ», «Մանկական-երկաթուղիներ» հանգստի գոտիներում, ինչպես նաև մի քանի այլ մանկական փոքր զվարճանքի կենտրոններում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ այցի նպատակը ժամանցի վայրերում գործող խաղային ատրակցիոնների տեխնիկական վիճակի և շահագործման թույլտվության վերաբերյալ ուսումնասիրություններ և կանխարգելիչ բնույթի իրազեկում իրականացնելն էր:

Տեսչական մարմնի ղեկավար կազմը զբոսայգիների ու հանգստի գոտիների ղեկավարների ուղեկցությամբ տեղում ծանոթացավ այգում գործող զվարճախաղերի շահագործման փաստաթղթերին, սպասարկման տեխնիկական վիճակին, ուսումնասիրեց խաղային ատրակցիոնների տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննությունը հավաստող փաստաթղթերը:

Հավելենք, որ ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն մինչև հունիսի 1-ը։ Միևնույն ժամանակ, Տեսչական մարմինը, կարևորելով մանուկների ապահով և անվտանգ ժամանցը, առաջիկայում ևս նմանատիպ անակնկալ այցեր կկատարի ՀՀ-ում գործող զվարճանքի կենտրոններ, զբոսայգիներ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող ատրակցիոնների, կարուսելների անվտանգությանն ուղղված պարբերական դիտարկումներ ու ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ