Երևան +17°
Ուղիղ եթեր 1 տարի առաջ - 17:08 26-05-2022

Ուղիղ միացում ընդդիմության երթից

«Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության երթ են սկսել Ֆրանսիայի հրապարակից:

Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այսօր՝ 15։30-ին, շարժման մասնակիցները պետք է երթով գնային և շրջափակեին Բաղրամյան 26-ը, որտեղ Չեռնոգորիայի նախագահի հետ հանդիպում էր նախատեսված, բայց անհայտ պատճառներով այդ հանդիպումը չեղարկել են, հետևաբար, պլանները փոխվել են, և երթը տեղափոխվել է ժամը 16։30-17։00-ը։

Երեկոյան՝ ժամը 19-ին, նախատեսված է հանրահավաք: