Ներքին 4 տարի առաջ - 21:03 25-05-2022

ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը «խայտառակ շոու» էր. Արարատ Միրզոյան

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, հարց ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց, որ խորհրդարանական ընդդիմության լիդերները պարբերաբար հայտարարում են, որ իրենք լիդերի խնդիր չունեն, փաստորեն, չեղած լիդերներով ասպատակելով Երևանի փողոցները՝ նրանք երեկ պաշարել են ԱԳՆ շենքը, ինչպե՞ս է գնահատում ԱԳ նախարարը այս դեպքը։

Միրզոյանը պատասխանեց, որ երեկ տեղի ունեցածը «խայտառակ շոու» ու «քաղաքական գործչին անհարիր պահվածք» էր. «Պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական որոշակի արտոնությունները, մուտք են գործել շենք` քննարկելու, ենթադրում եմ, հարցեր ուղղելու ինձ ու ինձանից պատասխաններ լսելու, և այդ ընթացքում փոխնախարարի հետ հանդիպումներին ոչ վայելուչ պահվածք են դրսևորել։ Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են իրենց բավական սառնասիրտ դրսևորել այդ իրավիճակում, ինչը, իհարկե, չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը բավականին անպատկառ է իրեն պահել։ Նույն դրոշը, որ փորձում էին տեղադրել ԱԳ նախարարության նախասրահում, ես չեմ հիշում, որ տեղադրած լինեին իրենց իշխանության ժամանակ։ Թող տանեին ու դնեին Արցախի դրոշը ԱԳ նախարարության նախասրահում, երբ իրենք Կառավարության անդամ էին կամ նախագահ էին։ Ընդդիմադիր ուժերը իշխանության եղած տարիներին բավական ժամանակ են ունեցել դա անելու, բայց ես չեմ հիշում, որ այդ տարիներին ԱԳՆ–ի շենքը զարդարեին Արցախի դրոշներով կամ կրեին իրենց կոստյումների վրա»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի