Զինված ոստիկան խաղաղ հանրահավաքի ժամանակ․ Էդգար Ղազարյան

Ներքին 2 տարի առաջ - 11:42 25-05-2022
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Մարտական զենքով, АК ինքնաձիգով զինված ոստիկան Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում, խաղաղ հանրահավաքի ժամանակ»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Դիմադրության» շարժման անդամները բողոքի քայլերթ են իրականացնում Երևանի փողոցներով։ Շարժման անդամները երթով անցան նաև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկով, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած՝ հսկելով կառավարական առանձնատունը։