Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 23:59 23-05-2022

Ռուսական վարձույթում է հայտնվել հայկական «Օլիմպիկոս» մուլտֆիլմը

Ռուսական վարձույթում է հայտնվել հայկական «Օլիմպիկոս» մուլտֆիլմը, որը պատմում է Օլիմպիական խաղերի մեկնած թագավորական ընտանիքի մասին։ Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանը։

«Հայաստանում իմ ընկերները նկարահանել են «Օլիմպիկոս» («Թագավորի արկածները») մուլտֆիլմը, և այն արդեն կինոյում է։ Սա հետաքրքրաշարժ պատմություն է այն մասին, թե ինչպես է Հայաստանի արքան մեկնում մասնակցելու Օլիմպիական խաղերի, նրա հետ Հունաստան է մեկնում նաև նրա մեծ, աղմկոտ ընտանիքը։ Նրանք պետք է իսկական թիմ դառնան՝ արքային օգնելու ոչ միայն հաղթել սպորտային մրցություններում, այլև պահպանելու գահը։ Կկարողանա՞ն արդյոք նրանք խանգարել ոխերիմ թշնամու դավերին, որը երազում է զավթել իշխանությունը»,- գրել է Մարտիրոսյանը։
Մուլտֆիլմի ռեժիսորները Դավիթ և Հայկ Սահակյանցներն են՝ հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդիները։

Մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են Գարիկ Խարլամովը, Արման Նավասարդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Արտաշես Ալեքսանյանը, Զարուհի Բաբայանը, Գրիգոր Բաղդասարյանը, Նարեկ Դուրյանը, Արմեն Ղազարյանը, Արսեն Գրիգորյանը եւ ինչպես իր ինստագրամյան էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, նաև Էլինա Ջանիբեկյանը։