Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 4 տարի առաջ - 14:24 27-11-2021

Եվրամիության «սև ցուցակում» է հայտնվել ռուսական առաջին ավիաընկերությունը

Ռուսական առաջին ավիաընկերությունը ներառվել է ԵՄ «սև ցուցակում»: «Սկոլ» ավիափոխադրողին արգելված է գործունեություն ծավալել ԵՄ տարածքում։ Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է Եվրահանձնաժողովի կայքում։ Նշվում է, որ եվրոպացի փորձագետները կասկածի տակ են առել ընկերության՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը։

Ընկերությունն ունի 53 օդանավ, որից 44-ը՝ ուղղաթիռ։ Փոխադրողը բազավորված է Կրասնոյարսկում: Հինգ տարի առաջ «Ռոսավիացիան» շահագործողի հավաստագրից հանել է 35 օդանավ: Պատճառը վարձակալության չմարված պարտքն էր։

Ընկերությունը մասնագիտացած է կոմերցիոն փոխադրումների ոլորտում։ Դա և՛ բեռների, և՛ ուղևորների փոխադրումն է, այդ թվում՝ սանավիացիայի ծառայությունները։ Ներկայում «Սկոլ»-ը ռուսական 97 ավիաընկերություններից միակն է, որ հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ: