Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 00:06 16-05-2021

Սեւ լի՞ճ, թե՞ Սագի լիճ. որտեղ են լուսանկարվել պաշտոնյաները

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լուսանկարներ էր հրապարակել՝ հայտնելով, որ իմքայլական երկու պատգամավորի և Սյունիքի մարզպետի հետ այցելել է Սև լիճ: Լուսանկարների շուրջ համացանցում սկսեցին քննադատական քննարկումներ ծավալվել: Շատերը նշում են՝ Ավինյանի հրապարակած լուսանկարը Սև լճի տարածքում չի արվել: Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը լուսանկար տակ մեկնաբանել է. «Հարգելի պարոն փոխվարչապետ, Ձեզ խաբել են, դուք գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր, դեպի Գորիս ընկած Սագի լիճ, իսկ Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը ևս մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից»:
Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում, կրկին, գրառում է կատարում Տիգրան Ավինյանը. «Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։

Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։

Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։

Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։

Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։ Ավելին՝ ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա