Նիկո՛լ, երկրի թիվ մեկ թալանչին դո՛ւ ես. բլեֆները չեն անցնում. Իշխան Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:34 19-05-2022
Ֆրանսիայի հրապարակում երթից հետո ընդդիմությունը շարունակում է հանրահավաքը։ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղթեյլանն ասաց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մայիսի 22-ին մեկնելու է Բրյուսել՝ Շառլ Միշելի հետ հանդիպելու համար.

«Մենք հստակ ասել ենք և արձանագրել, որ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից որևէ բանակցություն վարելու համար։ Դիմում եմ այն անձանց, ում հետ ինքը բանակցություններ է վարելու, շատ հստակ ասելով, որ ՀՀ կողմից ներկայացված այդ վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի ու շահերի հետ որևէ կապ չունեն, հետևաբար՝ Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առ ոչինչ, որին ամսի 21-ի հանրահավաքին կանդրադառնանք»։

Սաղաթելյանն ասաց, որ այս օրերի ընթացքում իրենք այս հրապարակից, ինչպես նաև տարբեր ֆորմատներով անընդհատ ներկայացրել են իրենց սկզբունքները, պատկերացումները արցախյան հարցի վերաբերյալ՝ երկրի տնտեսության, բանակի, արտաքին քաղաքականության վերաբերյալ։

«Այս քաղաքական խմբակը որևէ կերպ, որևէ բովանդակային պատասխան կամ քննադատություն չունի, շարունակում է հասարակությանը կերակրել նրանով, ինչով չորս տարի խաբեց ու երկիրը հասցրեց այս օրին։ Մեզանից որևէ մեկն այս հրապարակում չի հավաքվել ինչ-որ մեկի ապօրինի գույքը պաշտպանելու համար, էս ամեն ինչը բլեֆ ա, հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու, խաբելու, երկիրը նոր անդունդ տանելու համար։ Մեր երկրին, Արցախին որևէ մեկն այնքան վնաս չի՛ հասցրել, ինչքան այս խմբակը։ Թշնամուն է մնացել 187 գյուղ, 6 քաղաք, 38. 500 հազար քաղաքացի մնացել է անտուն, թշնամուն է հանձնվել 591 խաչար, 39 բերդ, 4000 պատմամշակութային հուշարձան, 12 թանգարան, ի վերջո՛, թշնամուն է մնացել մեր հայրենիքի 72 % -ը։ Նիկոլ, դու ի՞նչ թալանից ես խոսում, էս երկրի թիվ մեկ թալանչին դու ես, հետևաբար էտ բլեֆները չեն անցնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին