Ներքին Խոսք 4 տարի առաջ - 18:37 18-05-2022

Եթե նախկինում հացահատիկը մթերվում էր 130-150 դրամով, հիմա 200 դրամից պակաս հնարավոր չԷ

«Բացի պարարտանյութից թանկացել է նաև դիզվառելիքը։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում դիզվառելիքի արժեքը գերազանցում է բենզինին։ Նախկինում պարսկականը 300-320 դրամ էր, ռուսականը՝ 350-380 դրամ, իսկ հիմա՝ 700- 600։ Եթե նախկինում պետությունը հացահատիկը մթերում է 130-150 դրամով, հիմա 200 դրամից պակաս հնարավոր չԷ»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է պարարտանյութի գնի բարձրացման պատճառով հացահատիկի գինը նույնպես աճի։

Իսկ մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված դիզվառելիքի գնի բարձրացումը Բերբերյանն ասաց. «Ես մտածում եմ, որ այս ամենը միտումնավոր է արվում, քանի որ դոլարի կուրսի անկման հետ կապված դիզվառելիքի գինը պետք է լիներ առնվազն անցած տարվա գնին, որովհետև հայկական դրամը ի զարմանս մեզ գերհզորացել է»։

Հարցրինք նաև, թե արդյո՞ք գյուղատնտեսական տարին խոստոմնալից է ի՞նչքան գումար է ծախսում գյուղացին մեկ հեկտար հացահատիկի աճեցման համար Բերբերյանն ասաց. «Տարբեր տեղեր տարբեր բերքեր են լինում նայած, թե ինչ տեսակի հողերում է ցանվում հացահատիկը՝ ոռոգովի՞, թե՞ անջրդի։ Եթե գյուղացին քիչ պարարտանյութ է տալիս հացահատիկի համար, բնականաբար բերքը ցածր կլինի սովորականից։ Պարարտանյութը՝ որպես սնուցող միջոց, մեծ ազդեցություն ունի բերքի համար։ Միջին սերմնացուի ձեռք բերման և պարարտանյութի ծախսերն էլ հետը գյուղացին մեկ հեկտարի համար ծախսում էր 300-500 դոլար, իսկ հիմա 500-700 դոլար»,- ասաց Բերբերյանը։

Պատասխանելով մեր հարցին, թե ինչու պետությունը միջոցներ չի ձեռնարկում գյուղացուն աջակցելու համար՝ Բերբերյանը նշեց. «Ես երեք տարի էլ պայքարում եմ դրա դեմ։ Պետությունը կարծես թե ստեղծում է մի բան, բայց չի օգնում գյուղացուն։ Գյուղացու համար սուբսիդավորող վարկեր է հատկացնում, բայց սուբսիդիա ստանում են բանկերը։ Գյուղացու խաղողի մթերման համար սուբսիդիաներ է հատկացնում, որը ստանում են գործարանները։ Գյուղացու անվան տակ սուբսիդավորում է պարարտանյութը, որը ստանում են գործարանները, ներկրողները։ Այսինքն՝ Կառավարության այդ խաբկանքը չի ազդում։ Կառավարությունը գյուղացու անվան տակ գումար է դուրս գրում սրա-նրա վրա»,- ասաց «Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ