copy image url
Ավելին 1 տարի առաջ - 22:29 16-05-2022

Billboard Music Awards 2022-ին Քայլի Ջենները ներկայացել է «մերկ» զգեստով

Քայլի Ջենները Billboard Music Awards 2022-ի կարմիր գորգի վրա հայտնվել է օպտիկական պատրանքով զգեստով։ Այս մասին գրում է Page Six պարբերականը։

Քարդաշյան քույրերից կրտսերը հագել է Balmain-ի «մերկ» զգեստ, որն այսօր նորաձև է։ Իրականում զգեստն ամբողջությամբ փակ է, բայց ստեղծում է թափանցիկության պատրանք և ընդգծում մարմնի բոլոր կորերը։ Օպտիկական պատրանքով զգեստն այսօր թրենդային է. վերջին շաբաթներին նմանատիպ զգեստներ են ցուցադրել Բելլա Թորնը և Բելլա Հադիդը։

Բոլորովին վերջերս Քայլի Ջեները բաժանորդներին խոստովանել էր, որ որդու ծնվելուց հետո չի կարողացել ազատվել հղիության ընթացքում հավաքած կիլոգրամներից։ Երկրորդ հղիության ընթացքում աղջիկը գիրացել է 27 կիլոգրամով, իսկ մինչ այժմ նրան հաջողվել է ազատվել 18-ից: Ջենների խոսքով՝ ինքը չի շտապում որքան հնարավոր է շուտ վերադառնալ նախկին կազմվածքին և «ուղղակի փորձում է լինել առողջ և համբերատար»: