Երևան +15°
Ներքին 1 տարի առաջ - 18:55 15-05-2022

Պետությունը 25 հազար դոլար է տալու` սեռը փոխելու համար. Սերժ Սրապիոնյան

Հանրահավաքում ելույթ ունեցավ գրականագետ Սերժ Սրապիոնյանը։ «Դուք հայ ժողովրդի մնացորդները չե՛ք, դուք հենց հայ ժողովուրդն եք։ Հա՛յ ժողովուրդ, դու դժոխք մտնող չես, դու դժոխքն այրող ես։ Ես չեմ կարող ձեզ ասել այն ամենը, ինչ ասում են արտաքին գործերի, տնտեսագիտության մասին քաջատեղյակները։ Իմ խոսքն ուղղված է բոլոր նրանց, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում։ Մի ուսանող, ում ես դասավանդել եմ, գտնում է, որ ես փչացա, երբ մտա քաղաքականություն։ Մինչդեռ ես այդ հաստակաշի ուղեղ ունեցողին բացատրել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Քաղաքականությունն է մտել իմ տուն՝ եղբորս զոհված տղայի տեսքով, և հիմա իրենց կեղտոտ թաթերը մտցնում են մեր հոգիները։ Մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ պատրաստված է նախագիծ՝ սեռափոխության մասին, որով թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնանան։ Թույլ են տալու, որ մարդիկ իրենց սեռը փոխեն, և դրա համար պետությունը 25 հազար դոլար է տալու։

Ելույթը ամբողջությամբ` տեսանյութում։