Ներքին 4 տարի առաջ - 15:34 12-05-2022

ԲԴԽ-ն չպատժեց իշխանահաճո որոշումներ կայացնող դատավորին

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել հայտնի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ։ Oragir.news-ը տեղեկացավ, որ ԲԴԽ-ն մերժել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացրած միջնորդությունը։

Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանների միջնորդության հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Երբ ՍԴ-ն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ, Սարգսյանն ազատ էր արձակվել։ Արթուր Սարգսյանի փաստաբանները դեռևս նոյեմբեր ամսին՝ դատավոր Դանիելյանի կայացրած որոշումից անմիջապես հետո, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար, ինչպես նաև դիմել էին ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել կարգապահական վարույթ։

Պաշտպանները պնդում էին, որ դատավորը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ և թույլ է տվել քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքների խախտումներ։ Դանիելյանը դատական համակարգում հայտնի է որպես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր, եւ պատահական չէ քաղաքական իշխանության պատվերները հաճախ կատարող ԲԴԽ-ի այսպիսի որոշումը Դանիելյանի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան