Արտաքին 4 տարի առաջ - 12:57 08-05-2022

Բայկոնուր տիեզերակայանում երկու օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել

«Մոսկվայի ժամանակով ժամը 18։10-ին «Յուժնի» (Բայկոնուր) տիեզերական կենտրոնից հաղորդում է ստացվել ղազախստանցիներին պատկանող «Բուրան» համալիրի 112 մեկնարկային հարթակի տարածքում Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռիչ Բենջամինի և Բելառուսի քաղաքացի Զելուպա Ալինայի կալանավորման մասին»,- իր Telegram ալիքում գրել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։
Ավելի ուշ նա հրապարակել է ձերբակալվածների անձնագրերի լուսանկարները, որից հետևում է, որ բելառուսուհու ազգանունը Ցելյուպա է։
Ձերբակալվածներին տեղափոխել են Բայկոնուր քաղաքի ՆԳ վարչություն, ընթանում են քննչական գործողություններ։
Ռիչ Բենջամինը «Bald and bankrupt» YouTube ալիքի ստեղծողն է։ Նա ունի ավելի քան 3․5 միլիոն բաժանորդ: Բլոգերը հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներում նկարահանված ճանապարհորդական տեսահոլովակներ է հրապարակում, որոնցում երբեմն հայտնվում է նաև Ալինա Ցելյուպան։


Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie