Ներքին 4 տարի առաջ - 16:32 07-05-2022

Որևէ մեկին պատասխա՞ն էր, թե՞ ոչ․ միևնույնն է, արդարացում չէ․ հոգեբան Արկադի Մեհրաբյան

Երեկ «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման երթ էին իրականացնում Երևանում, որի ընթացքում քաղաքացիներից մեկը իր տան պատշգամբից թքել էր շենքի տակով անցնող ցուցարարների ուղղությամբ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինա Հովհաննիսյանը։

Oragir.news-ը զրուցեց հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ՝ հարցնելով, թե այդպիսի վարքի դրսևորումը հոգեբանական ի՞նչ վիճակում գտնվող մարդուն է բնորոշ։

«Իրականում չեմ կարող միանշանակ պատասխանել, մինչև անձին չուսումնասիրենք։ Հնարավոր է, որ նա ոչ ադեկվատ է։ Այսինքն՝ դա շատ բաներից է կախված։ Նախ նրանից, թե մարդը հոգեկան առողջության խնդիր ունի՞, թե՞ ոչ։ Եթե հոգեպես առողջ չի, իրենից ամեն ինչ սպասելի է։ Իսկ եթե հոգեկան առողջության խնդիր չունեցող մարդն է նման բան անում, դա արդեն մեկ այլ բան է նշանակում։ Դա արդեն պետք է լինի զայրույթի նշան, անհանդուրժողականության կամ նմանատիպ այլ դրսևորում։ Կախված է նաև նրանից, թե դա որևէ բանի ի պատասխա՞ն է արվել, թե՞ ոչ։ Չնայած, միևնույնն է, դա նշանակում է, որ ինքը իրեն չի կարողանում տիրապետել։

Ամեն դեպքում, դա արդարացում չէ՝ անկախ նրանից՝ դա պատասխա՞ն է, թե՞ ոչ։ Այստեղ ինքնատիրապետման չափի մասին է խոսքը։ Հոգեբանության մեջ այդպիսի մեկնաբանություն չկա, որով կարող ենք ասել, թե դա կարելի էր անել»,- ասաց Արկադի Մեհրաբյանը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին

Ձեզ գուցե հետաքրքրի