Մոսկվայում իննամյա աշակերտուհին հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ աչքերի մեջ սուպերսոսինձ է լցվել։ Այս մասին հայտնում է mk.ru պարբերականը։
Աղջիկը սոսնձով քարիկներ է փակցրել իր գուլպաների վրա։ Մի պահ նա չափազանց ուժեղ է սեղմել սրվակը և պարունակությունը ցայտել է նրա աչքերին: Երեխան հասցրել է փակել աչքերը, սակայն սոսինձը հայտնվել է թարթիչների վրա և սոսնձել դրանք։
Արդյունքում աղջկա ծնողները շտապօգնություն են կանչել՝ միայն հիվանդանոցում է բժիշկներին հաջողվել բացել երեխայի թարթիչները։ Աշակերտուհու աչքերը լվացել են, քսուք են նշանակել։