Ներքին 4 տարի առաջ - 17:59 28-04-2022

Զորացրվելու ենթակա զինծառայողներն աջակցություն կստանան զբաղվածության հարցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ սկսել է ծրագիր, որի շրջանակում կգնահատվեն զորացրվելու ենթական զինծառայողների կարիքները: Դրա նպատակն է հստակեցնել, թե զինծառայողները, որոնք մի քանի ամսից զորացրվելու են, ինչ հմտությունների են տիրապետում, վերապատրաստման ինչ ծրագրերի կարիք ունեն:

«Կարիքների գնահատմամբ փորձելու ենք հստակեցնել, թե զորացրվող տղաները ինչ մասնագետներ են, ինչ լեզուների են տիրապետում, ինչ հմտություններ ունեն այս կամ այն ոլորտում, ինչ ուղղությամբ են ցանկանում վերապատրաստվել: Այդ աշխատանքն ամբողջացնելուց հետո Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները կսկսեն նրանց հետ աշխատել զորացրվելուց հետո: Եթե կլինեն մեծ թվով զորացրվածներ, որոնք որևէ ուղղությամբ վերապատրաստվելու կարիք ունեն, ապա մենք ծրագրեր կիրականացնենք: Դրանից բացի՝ մենք նրանց կուղղորդենք տարբեր ընկերություններ մեր հուշագրային հնարավորությունների շրջանակում, իսկ մենք բազմաթիվ կազմակերպությունների հետ ունենք հուշագրեր»,-ասաց նախարար Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ եթե անգամ այդ փուլում հնարավոր չլինի աշխատանքի տեղավորել, ապա կկարողանան զորացրված տղաներին կողմնորոշել աշխատաշուկայում, մասնագիտական վերապատրաստման որոշակի հնարավորություններ տրամադրել:

Կարիքների գնահատման գործընթացն արդեն սկսված է, ընթացիկ տարվա հուլիսին, երբ զորացրումները սկսեն, արդեն տղաների հետ գործնական աշխատանք կտարվի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից