Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:11 27-04-2022

Նիկոլ Փաշինյանը սովոր է արյուն լափելու․ Մարգարիտա Խաչատրյան

«Իմ խումբը մասնակցում է, բոլոր զոհվածների մայրերը մասնակցում են, այդ թվում՝ աղջիկս, թոռներս։ Աղջիկս 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին է, իր աղջիկների հետ մասնակցում է, իսկ ես վատառողջ եմ»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Նա նշեց, որ իրենց նման ընտանիքները երբեք պայքարից հետ չեն կանգնի․ «2018 թ․ ես եղել եմ Կառավարության շենքի դիմաց, ես գիտեի մեր գլխի գալիքը։ Ասում էի՝ ես չեմ փռվի ասֆալտին, ես կփռեմ ասֆալտին․ Ջաբրայիլին չկպչես դու, իսկ ինքը էսօր իր սուտ խոսքերով հասավ իր ուզածին եւ Ջաբրայիլը հանձնեց։ Իմ տնից 3 կորուստ կա, երեքն էլ Ջաբրայիլում։ Լսելով իր հայտարարությունը Ազգային ժողովում՝ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ ոչ թե եղել է պատերազմ, այլ եղել է մսաղաց։ Եվ մսաղացի զոհ են գնացել բազմաթիվ հայորդիներ։ Արցախում ամեն քայլափոխի մեր որդիների արյունն է, իսկ այդ արյունը ուրացող մայրը մայր կոչվելու իրավունք չունի։ Քանի ես կենդանի եմ, հիշելու եմ, որ իմ որդու կյանքն ընդհատվեց Արցախում, իսկ Արցախի գլխին հիմա սեւ, մութ ամպեր են կուտակված»։

Մարգարիտա Խաչտարյանի խոսքով՝ այս պայքարը իշխանափոխության համար չէ, իրենք ուզում են ազատվել ներքին թուրքից, որը մեր հայրենիքը դարձրեց դժոխքի կամուրջ․ «Երբ ժողովուրդը սթափվի, մասնակցությունն ավելի շատանա, ես կարծում եմ, որ կհաջողի պայքարը․․․ Նիկոլ Փաշինյանը սովոր է արյուն լափելու։ Դրա վառ ապացույցը Մարտի 1-ի դեպքերն են, երբ ինքը անմեղ դուրս եկավ, քառօրյա պատերամի ժամանակ ինքը նախատում էր, թե տարածքներ տվեցին, իսկ 44-օրյա պատերամին Արցախի 75 տոկոսը տալուց ինքն անգամ չտրտնջաց․․․․ Ցանկացած մոր համար իր մրմուռը երբեք չի փարատվի, մինչեւ իր երեխու վրեժը չլուծի»,- նշեց կինը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը