Մամուլ 4 տարի առաջ - 08:53 21-04-2022

ՔՊ-ն զբաղված է Տիգրան Ավինյանի PR-ով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում զբաղված է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի PR-ով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա թիմակիցներն անում են հնարավորն ու անհնարինը, որպեսզի այս պահին որեւէ պաշտոն չզբաղեցնող Ավինյանին քաղաքապետ կարգեն։ Թեեւ մեկ տարուց ավելի ժամանակ կա Երեւանի քաղաքապետի ընտրություններին, բայց իշխող ՔՊ-ն մտավախություն ունի։

«Քաղաքական իշխանությունները լավ են հասկանում, որ հատկապես քաղաքամայր Երեւանում վաղուց արդեն համակրանք չեն վայելում, վարկանիշն էլ գնալով ընկնում է, հետեւաբար զօրուգիշեր աշխատում են, թաքնված քարոզչություն են իրականացնում եւ այլն։ Տիգրան Ավինյանն անձամբ է դիմում թաղապետերին կամ մայրաքաղաքի տարբեր շրջաններում հարգանք վայելող անձանց, որ օգնեն իրեն, աջակցեն, ինչով կարող են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ Մեզ փոխանցեցին, որ կուսակցական ակտիվի հետ հանդիպումների անվան տակ նա իրականում քարոզչություն է իրականացնում։

Տեղեկացանք, որ, օրինակ, էրեբունի համայնքում հանդիպումը քաղաքացիների հետ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանն է կազմակերպել։ «Առաջիկայում նույնպես տարբեր այլ շրջաններում նմանատիպ հանդիպումներ կլինեն։ Կազմակերպիչներն արել ու անելու են հնարավորը, որ այդ հանդիպումներին հնարավորինս շատ մարդ ներկա լինի՝ ցույց տալու համար, թե իրենց աջակիցները շատ են։ Ավինյանն ինքնուրույն է այս ամենն իրականացնում, նրա գործերին ոչ ոք, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը չի խառնվում»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի