Ներքին 4 տարի առաջ - 17:20 20-04-2022

Գյումրիում Նժդեհի արձա՞ն է ապամոնտաժվել

Քանդակագործության ազգային թանգարանի հիմնադիր տնօրեն Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջով ահազանգել էր, որ Գյումրիում Նժդեհի արձան են ապամոնտաժել։
Oragir.news-ի հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ խոսքը Գյումրու Ակադեմիական վարժարանի բակում տեղադրված արձանի մասին է:

2016 թ.-ին Գյումրիի թիվ 17 դպրոցը լուծարվել ու դարձել էր Ակադեմիական վարժարան, թիվ 17 դպրոցը եղել է Նժդեհի անվան: Դպրոցի շքամուտքի դիմաց տեղադրված է եղել Նժդեհի կիսանդրին, որը պլանային փոփոխության արդյունքում տեղափոխվել էր ռոբոտաշինության սենյակ»: Գևորգյանն ասաց, որ հանդիպում են ունեցել վարժարանի տնօրինության հետ և խնդրել են, որ ելնելով վերջին զարգացումներից՝ այն չթողնել մի անկյունում, այլ տեղափոխել ընթերցասրահ:

«Վարժարանի տնօրինությունը համաձայնեց դա անել: Արձանը դրսում էր եղել, ու շինարարական աշխատանքներից հետո թեթև վնասվածքներ կային, որոնք շատ նկատելի չէին: Ամեն դեպքում՝ մենք տնօրենի հետ համաձայնության եկանք, որ վարժարանը գրավոր դիմի Քանդակագործության ազգային թանգարանին՝ կիսանդրին վերականգնելու խնդրանքով:
Մենք համապատասխան մասնագետ կտրամադրենք, և կիսանդրին կվերականգնվի, որից հետո, մեր առաջարկով, այն կտեղադրվի վարժարանի ընթերցասրահում, այսինքն՝ ես կարծում եմ, որ խնդիրը փակված է»,- ասաց Գևորգյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ