Ներքին 4 տարի առաջ - 21:17 19-04-2022

Արցախը Ադրբեջանի կազմում նույնն է, որ մեկը իր երեխային տա մանկապիղծ դայակի մոտ սովորելու․ Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, պատասխանելով օragir.news-ի հարցին, թե իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, ինչ խութեր և ականներ է տեսնում դրանցում, ասաց․ «Նախ և առաջ, Ադրբեջանի հետ որևէ հաշտության պայմանագիր կնքելուց առաջ, պետք է նաև այդ սուբիեկտիվ վարքագիծը ուսումնասիրել։ Մենք ոչ վաղ անցյալում արդեն ականատես ենք եղել, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթ, որտեղ Ադրբեջանը կոնկրետ պարտավորություններ է ստանձնել, և որոնք լրիվ խախտել է։ Իր զբաղեցրած դիրքում չի մնացել, առաջ է եկել, մեր ռազմագերիներին չի վերադարձնում, և այս պայմաններում որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ, ի՞նչ ենք մտածում։ Նախ այդ պայմանագրի պայմանները լինելու են ի նպաստ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի և Արցախի, երկրորդ՝ ես վստահ եմ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը փորձելու են վիժեցնել այդ պայմանագրով, հիմա հարցը կայանում է նրանում, արդյո՞ք Հայաստանը այդ փաստաթուղթը կստորագրի, թե՝ ոչ։ Այսօրվա իշխանությունը, վստահ եմ, կստորագրի։ Եվ սա է պատճառը որ բոլորիս ոտքի է հանել, և փորձում ենք խանգարել այս իշխանության այդ ազգակործան գործողությունները»,- ասաց Զոհրաբյանը։

Իսկ այն հարցին, թե այնուամենայնիվ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով, Զոհրաբյանը պատասխանեց՝ ոչ։

«Ոչ, պատմությունը դա ցույց է տվել։ Դա նման է մի բանի, որ մեկը իր երեխային տա մանկապիղծ դայակի մոտ սովորելու։ Այսինքն՝ նա, իմանալով, որ դա մանկապիղծ է, հաստատված դատարանի դատավճռով, բայց միևնույնն է երեխային տալ մանակապիղծին։ Ադրբեջանի նախագահն էլ այսօր չի թաքցնում իր ծավալապաշտական ցանկությունները, իր անհարգալից վերաբերմունքը։ Մեր Սևանա լճի վրա է աչք դրել, մեր Երևանի վրա, հիմա այդ սուբյեկտին եթե Արցախ են տալիս, պարզ չէ՞, որ Արցախը ուղղակի հայաթափելու են լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ կոտորելու։ Այսօր Ադրբեջանը չունի այն վստահությունը, որ պետք է դրա մասին խոսել, առավել ևս, որ դրա իրավական և փաստական հիմքերը չկան։ Արցախը Հայկական տարածք է և վերջ՝ ասած Նիկոլի»,- ասաց Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան