Ներքին 4 տարի առաջ - 13:41 19-04-2022

Մեզ պետք չէ որևէ ղեկավար, որը մեզ չի սիրում. Մրո

«5165» շարժումը այսօր Ազատության հրապարակում մեկնարկել է բողոքի գործողություններ՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և հանուն Արցախի։ Շարժման անդամներից երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, իր խոսքը սկսեց զգաստանալու կոչով, նրա խոսքով՝ մենք ապրում ենք ստի մեջ:

«Ես պետք է խոսեմ, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը մեզ հետ, մեր ժողովրդի հետ։ Այսօր այնպիսի վիճակ է Հայաստանում և առհասարակ հայության մեջ, որը կերազեր մեր թշնամին, որը երբեք չի կարողացել մեզ պառակտել, բաժանել ճամբարների՝ հակամարտող ճամբարների․ այն, ինչ ստացվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Այսօր ատելություն կա իրար նկատմամբ՝ իր շնորհիվ, իր քաղաքականության շնորհիվ, և դա մենք, կարծես թե, չենք նկատում, մենք պարտավոր ենք նկատել դա և աշխատել հակառակը անել։ Մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ ազգ ենք, ամբողջ աշխարհով մեկ: Մեզ պետք չէ որևէ ղեկավար, որը մեզ չի սիրում, մեզ պետք չէ որևէ ղեկավար, որը մեզ չի պաշտպանում, չի պաշտպանում մեր ինքնությունը, մեր ազգային պատկանելությունը, մեր արժանապատվությունը։ Ժողովուրդ, մենք պետք է արթնանանք և հասկանանք՝ մենք ստի մեջ ենք ապրում այսօր, իրականության մեջ ստի մեջ ենք ապրում, մենք ֆեյսբուքում ենք ապրում, մենք չգիտենք՝ վիրտուալ որ մակարդակի մեջ ենք այսօր, բայց ոչ իրականության մեջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի