Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:46 15-04-2022

Չի կարելի թեթևամտորեն վերաբերվել Մոսկվայի միջուկային սպառնալիքներին. ԿՀՎ ղեկավար

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը կարծում է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայում մարտավարական կամ փոքր հզորության միջուկային զենքի կիրառման սպառնալիքին չի կարելի թեթևամտորեն վերաբերվել՝ «հաշվի առնելով նախագահ Պուտինի հնարավոր հուսահատությունը», եթե նրան չհաջողվի հասնել հաղթանակի այս պատերազմում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այնուամենայնիվ, Կենտրոնական հետախուզական վարչությունը, չնայած Կրեմլի «հռետորական հայտարարություններին»՝ միջուկային զինանոցը բարձր մարտական պատրաստականության վիճակի մեջ դնելու մասին, չունի գործնական ապացույց առ այն, որ Մոսկվան իրականում ծրագրում է նման ծայրահեղ միջոցի գնալ, ընդգծել է Բերնսը՝ ելույթ ունենալով Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտում։

Օրերս ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել էր ՆԱՏՕ-ին, որ Մոսկվան միջուկային զենք և հիպերձայնային հրթիռներ կտեղակայի Կալինինգրադում՝ Բալթյան ափին, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան Հյուսիսատլանտյան դաշինքին։

Ամենից շատ դիտված