Ներքին 4 տարի առաջ - 17:25 15-04-2022

Միայն մարտ ամսվա համար Հրաչյա Սարգսյանը 4,5 միլիոն դրամ է հատկացրել ախտահանման համար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը վերջերս ձեռք բերեց «կինոյի տղա» մականունը, մի որոշում է ստորագրել։ Ըստ այդ որոշման՝ «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին պետք է հատկացնել 4 միլիոն 628 հազար դրամ՝ մարտ ամսին «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված թվով 5494 ավտոբուսների և թվով 1956 GAZ մակնիշի փոքր դասի ավտոբուսների ախտահանման աշխատանքների փոխհատուցման նպատակով։

Երևանի քաղաքապետարանից Oragir.news-ը հետաքրքրվեց՝ արդյոք խոսքը 2022 թվականի մարտ ամսին կատարված ախտահանման աշխատանքների՞ մասին է, պատասխանեցին. «Այո, մարտ ամսին մեր տրանսպորտում ամբողջապես եղել են այդ ախտահանիչ նյութերը։ Կոնկրետ ախտահանման նյութերի մասին է խոսքը՝ հատուկ տեխնիկայի օգտագործմամբ: Սրահների ախտահանում»։ Տեղեկացրին նաև, որ ապրիլից ախտահանում այլևս չի կատարվելու, մինչդեռ այդ գործողությունները ամենամսյա բնույթ են կրել։

Ստացվում է, որ Հրաչյա Սարգսյանը միայն մարտ ամսին 4,5 միլիոն դրամ է հատկացրել՝ ոչնչի համար, քանի որ, ըստ էության, նախորդ ամիս կորոնավիրուսային հիվանդությունը նահանջել էր, հանվել էին մի շարք պահանջներ, այդ թվում՝ փակ և բաց տարածքներում դիմակ կրելու։

Ավելին, երբ ամսական Երևանի տրանսպորտային միջոցներին ախտահանելու համար ահռելի գումար է տրամադրվում, վերջին ժամանակահատվածում չկար ընդհանրապես վերահսկողություն՝ արդյոք դիմակ կրե՞լ են ուղևորները, ախտահանո՞ւմ են ձեռքերը տրանսպորտային միջոց բարձրանալիս, էլ չենք խոսում, որ վիրուսի ամենապիկ պահին անգամ Երևանի ավտոբուսներն ու միկրոավտոբուսները երթևեկում էին, երբ ներսում անգամ ոտք դնելու տեղ չկար՝ մարդկանց շատ լինելու պաճառով, իսկ որոշման համաձայն՝ իրավունք չկար երթևեկելու, եթե անգամ մեկ քաղաքացի նստած չէ։ Այսինքն՝ քաղաքապետարանը նպաստել է հիվանդության տարածմանը, կանխարգելիչ գործողություններ չի արել, բայց ամիսներ շարունակ միլիոններ է տվել ախտահանման համար, ինչն անարդյունավետ էր։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան