Ներքին 4 տարի առաջ - 13:21 15-04-2022

Այնպիսի զգացողություն է, որ քո երեխուն քո առաջ մորթում են. Մովսես Հակոբյան

Մի քանի օր է՝ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները բացեիբաց խոսում են Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին՝ ասելով, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։

Oragir.news-ը թեմայի առնչությամբ զրուցեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:

- Պարոն գեներալ, մի քանի օր է՝ իշխանականները խսում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին, ասում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։ Դուք երկար տարիներ եղել եք Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանել եք Արցախի անվտանգությունը, Ձեր կարծիքով՝ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի՞։

- Ո՞ւմ համար։

- Հայ ժողովրդի։

- Հայ ժողովուրդը 2 մասի է բաժանված։

- Իսկ արցախահայությա՞ն համար։

- Մեծամասնության համար՝ ոչ։

- Տպավորություն չունե՞ք, որ Արցախը Ադրբեջանի հետ մնացել է միայնակ։

- Դա այդպես է 2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Ես իմ հարցազրույցներում ասում եմ, որ այդ փաստաթղթի էությունը չեն հասկացել։ Իհարկե, վարչապետը հասկացել է, սա ընդամենը ապաշխարում է, ինչ որ կատարվել է։

- Այսինքն՝ այն ժամանակ էլ է հասկացել, որ Արցախը ամբողջովին Ադրբեջանին է թողնելու և ստորագրե՞լ է։

- Ինքը նոյեմբերի 9-ին է ստորագրել այդ փաստաթուղթը, նոր չի ստորագրել։

- Պաշտպանության բանակը հիմա գոյություն ունի՞, եթե Ադրբեջանը հարձակում գործի, Արցախը կկարողանա՞ ինքնապաշտպանվել։

- Միայնակ՝ ոչ։

- Դուք, որպես Ձեր կյանքը բանակին նվիրած մարդ, ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ իշխանությունները խոսում են Արցախը հանձնելու մասին։

- Այն զգացողությունն է, որ քո երեխուն քո առաջ մորթեն։

Կորյուն Սիմոնյան





Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան