Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:55 15-04-2022

Պռոշյան գյուղում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվել

Ապրիլի 14-ին, ժամը 21:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ–ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել՝ 22:12-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան, «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մասամբ և ջերմահարվել՝ «BMW 520» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են