Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:54 14-04-2022

Հակոբ Արշակյանը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 14-ին տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջերս Ալմաթիում նշված ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակն առիթ էր գնահատելու կատարված աշխատանքը եւ նախանշելու հետագա զարգացման հեռանկարները: «ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ Միջխորհրդարանական վեհաժողովը շարունակելու է մնալ խորհրդարանական հեղինակավոր հարթակ, որտեղ մշակվում են կառուցողական մոտեցումներ եւ ընդունվում հավասարակշռված որոշումներ՝ ի շահ անկախ պետությունների համագործակցության: Խորհրդարանի փոխնախագահի գնահատմամբ՝ վեհաժողովի շրջանակում հետագա համատեղ աշխատանքն ընթանալու է փոխըմբռնման եւ փոխլրացման մթնոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ուշադրության արժանանան արդիական խնդիրները եւ ընդհանրացվի ԱՊՀ մասնակից պետություններում գործող պրակտիկան:

Նշվում է, որ օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը, իրականացվել են ԱՊՀ անդամ պետությունների ոլորտային մոդելային օրենսդրության մշակման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը