Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 21:58 13-04-2022

Հյուրանոցային հայտնի ցանցը չի ընդունի ռուս զբոսաշրջիկների


Իսպանական RIU Hotels & Resorts ցանցը ապրիլի 13-ից դադարեցրել է համագործակցությունը ռուսական շուկայի հետ։ Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջային ընկերություններն արդեն ստացել են համապատասխան նամակները, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդել է ATOR-ը՝ նշված օրվանից մինչև հետագա ծանուցում, նոր ամրագրումներ չեն ընդունվի: Միևնույն ժամանակ, ցանցի ներկայացուցիչները վստահեցրել են ռուսաստանյան տուրօպերատորներին, որ հյուրերը, որոնք կունենան RUI վաուչերներ, կկարողանան առանց որևէ խոչընդոտի անցկացնել իրենց ծրագրած հանգիստը ցանցի հյուրանոցներում։
Միջազգային ցանցն արդեն փակել է իր կայքի հասանելիությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Կայք կարող եք մուտք գործել կայք VPN-ի միջոցով:
«Անհնար է շրջագայություն պատվիրել ինչպես տուրօպերատորների, այնպես էլ անկախ զբոսաշրջիկների համար: Փակվել է նաև բոնուսային ծրագիրը»,- հավելել է ասոցիացիան։
ATOR-ից նաև նշել են, որ այս ցանցի հյուրանոցները գործում են Դոմինիկյան Հանրապետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մալդիվներում և Շրի Լանկայում, որոնք սիրված են Ռուսաստանի Դաշնության բնակիչների կողմից։
RIU Hotels & Resorts-ը դեռ պաշտոնապես չի հայտարարել ռուսական շուկայի հետ աշխատանքի դադարեցման մասին։