Արտաքին 4 տարի առաջ - 18:43 19-07-2021

Թուրքիայում առաջարկել են փակել երկիրը ռուս զբոսաշրջիկների համար

Թուրք փորձագետ, Թուրքիայի վարակաբանների ասոցիացիայի նախագահ Մեհմեդ Ջեյհանն առաջարկել է երկիրը փակել ռուս զբոսաշրջիկների համար՝ «դելտա» շտամի տարածվածության պատճառով: Այս մասին հաղորդում է Gazete Oksijen-ը:

Նրա խոսքով, երկիրը ներառվել է այս մուտացիայի առավել տարածվածությամբ պետությունների ցուցակում՝ ավիահաղորդակցության վերականգնումից հետո:

«Այժմ Մոսկվայում հիվանդացածների թիվը գերազանցում է ամենօրյա ռեկորդները: Մենք հաստատ չպետք է ընդունեինք ռուս զբոսաշրջիկներին»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված