Արցախը՝ «լուլուների» և «ուսապարկերի» գերի
copy image url

Արցախը՝ «լուլուների» և «ուսապարկերի» գերի

Միտք 3 տարի առաջ - 20:21 12-04-2022
Արցախի դեմ պաքարող ուժերն այսօր ԱԺ դահլիճում դարձյալ մարտի էին նետվել՝ ընդդեմ Արցախի դրոշի։ Եթե «ծռականները» մայրաքաղաքի կենտրոնում են պղծում Արցախի դրոշը, ապա նրանց լատենտ մրցակիցները՝ Արցախը հանձնած իշխանության ներկայացուցիչները, այսօր ԱԺ դահլիճում էին կռիվ տալիս Արցախի դրոշի դեմ։

Երբ Սեյրան Օհանյանը, որն արյուն է թափել պատերազմում, որ պահի ու պաշտպանի Արցախի պեական դրոշը, եկավ և ԱԺ ամբիոնին փակցրեց այն, ՔՊ-ականներն անմիջապես հարձակվեցին Օհանյանի ու նրա փակցրած դրոշի վրա։ Նրանք չեն համակերպվում Արցախի գոյության հետ, նրանք դեմ են Արցախին ու ազատ և անկախ Արցախի գոյությանը, հետևաբար չեն կարող հանդուրժել նաև Արցախի դրոշի գոյությունն իրենց տեսադաշտում, դա իրենց հոգեխանգարմունքի մեջ է գցում։

Դրա համար էլ Վահագն Ալեքսանյան անունով «ուսապարկը», որը, բացի Արցախի և Արցախն ազատագրածների դեմ վայրահաչելուց, ուրիշ ոչ մի բան չի արել Արցախի համար, եկավ և իր կեղտոտ ձեռքերով պոկեց դրոշն ամբիոնից։ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանն էլ հայտարարեց, թե «Սեյրան Օհանյանը հենց ամբիոնի կպչուն տեղում թքոտում է և կպցնում դրոշը, եթե դրոշը թքել-կպցնելը քաղաքական ակցիա է, ապա ակցիան մինչ այս պահը շարունակվում է»։ Ու նրանց այս հայտարարություններից հետո հանրությունն էր թքում այս «ուսապարկերի» երեսին։

Բայց ամենաֆանտաստիկը Լուլուի՝ Լուսինե Բադալյանի հնչեցրած միտքն էր, թե ինչպես է ընդդիմությունն անընդհատ խոսում, որ այս իշխանությունները հանձնել են Արցախը, ինչպե՞ս են հանձնել, եթե նրանք այսօր գնում են Արցախ։ «Այս ընդդիմությունն ասում է՝ հանձնել եք Արցախը, բայց այսօր մեկնել են Արցախ, հիմա Արցախը հանձնե՞լ ենք, թե՞ չենք հանձնել, կապիտուլյացիա եղե՞լ է, թե՞ չի եղել, ուզում ենք պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»,-ասաց մտքի գիգանտ Լուլուն։ Լուլուի դեպքում հազիվ նրա միտքն այսքան «աբառոտ աներ»։ Լուլուի համար, փաստորեն, Արցախի այն 5 տոկոսը, որ հանձնեցին, Արցախ չէր, դա Սդրբեջան էր, այ էն 25 տոկոսը, որ թողել են իրենք ու դեռ պիտի հանձնեն, այ դա որ հանձնեն, նոր ընդդիմությունը կկարողանա ասել, որ հանձնել են Արցախը։

Մենք, ցավոք, ապրում ենք մի իրականության մեջ, երբ Արցախի մասին խոսում են լուլուները, «ուսապարկերն» ու «աներձագերը», նաև Ալեն Սիմոնյանը, որը չի գնում Արցախ, որ «իր պատճառով արցախցու վրա չկրակեն», «տռուսիկ Գագոն», Գռզոն, Արսենյան Գուգոն և այսպիսի այլ վարկաբեկված, հատակից էլ ներքև ընկած կերպարներ։


Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
20:42 Աջապահյանը արյուն թափելու կողմնակից է, ես դեմ եմ նման հոգևորականին. ուսուցիչ
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
22:41 Եթե Իսրայելը կրկին հարձակվի ​​Իրանի վրա, նույնիսկ ԱՄՆ-ն չի փրկի Նեթանյահուին. Մուսավի