Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:26 24-02-2023

Ադրբեջանն ասե՞լ է՝ Արցախը տվեք, Հայաստանը՝ ձեզ, նա ասել է՝ Արցախը տվեք, Հայաստանը տվեք, Սևանը տվեք, Երևանը տվեք. Օրբելյան

Վեճերի լուծման համար մեկ գործիքը բանակցությունն է. բանակցություններում ի սկզբանե տանուլ տված կլինեք, եթե նստեք սեղանի շուրջ և ասեք՝ դուք ճիշտ եք ասում, ես ձեզ պետք է զիջեմ, դա բանակցություն չէ, դա կապիտուլյացիա է: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Երևանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին իր ելույթում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ Արցախն ունի անկախության կարգավիճակ. «Այսինքն՝ բոլոր հանգամանքները կարող են քննարկվել. խնդիրն այն է, թե ինչ ֆորմատով և ինչի համար»:

Անդրադառնալով Լաչինի միջանքը բացելու մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը՝ Արամ Օրբելյանն ասաց, որ եթե դրան չի հետևում այդ գործիքակազմի հետագա օգտագործումը, ապա այդ գործիքն ընդամենը դառնում է որոշում և վերահաստատում է Ադրբեջանի մոտեցումները.

«Ավելին, արդյունքում դա դառնում է պարտություն մեր համար, որովհետև դատական գործընթացում հայտնած որոշակի կարծիքներ հետագայում փորձելու են օգտագործել՝ ապացուցելու համար, որ Հայաստանն ունի դիրքորոշում, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Կան մարդիկ, որոնք ասում են՝ Արցախը հանձնենք Հայաստանը պահելու համար: Հեռվից որ նայում ես այդ ձևակերպմանը, տրամանաբանական է, բայց Ադրբեջանն ասե՞լ է, Արցախը տվեք, Հայաստանը՝ ձեզ, նա ասել է՝ Արցախը տվեք, Հայաստանը տվեք, Սյունիքը տվեք, Սևանը տվեք, Երևանը տվեք: Բացում ենք Թուրքիայի փաստաթղթերի ազգային ուխտը, մնացածն էլ Թուրքիան է ուզում: Իրականում Ադրբեջանը ոչ թե մեզնից չի ուզում, այլ ուղղակի ասում է՝ դա ձերը չի, թուրքերինն է»:

Նա շեշտեց, որ միջազգային իրավունքում ուժի օգտագործումն արգելված է: ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ բոլոր պետությունները պետք է ձեռնպահ կմնան ուժի օգտագործումից, այլ պետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին հակասող այլ եղանակով:

«Ես կողմ եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվի տարածքային ամբողջականության խնդրի շրջանակներում: Դա ունի նորմատիվ պարունակություն: Տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը ենթադրում է Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի շրջանի, Հադրութի և մնացած տարածքների դեօկուպացիա»:

Օրբելյանի խոսքով՝ Հայաստանը մինչև 2018 թվականը Արցախի հարցում հետևողական է եղել, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ միջոցներով և Մինսկի խմբի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում