Միտք 4 տարի առաջ - 12:26 10-04-2022

Ե՛վ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը գործում է իր դեմ

Արևմուտքի հետ Հայաստանի իշխանությունների հարաբերությունները շահեկան ու հանուն մեր երկրի չեն: Արևմուտքը հնարավորություն է Ադրբեջանի շահի համար և մեզ օգտագործում է այդ շահը գաղափարից առարկայականի վերածելու գործընթացում: Այդ շահն այնքանով է շահեկան Արևմուտքի համար, որ դրա շնորհիվ հնարավորություն կստեղծվի Ռուսաստանին դուրս մղել Արցախից և Հայաստանից: Իսկ թե հետո ի՞նչ կլինի մեզ հետ և մեր երկու հանրապետությունների հետ, Արևմուտքը խորապես թքած ունի այդ ամենի վրա: Փաստորեն այսօր Հայաստանի իշխանությունները և Արևմուտքը՝ Ադրբեջանին ունենալով առանցք, գործում են Ռուսաստանի և Հայաստանի դեմ, Արցախն էլ արանքում:
Այս ամենը շատ լավ է տեսնում և խորապես գիտակցում մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանի Դաշնությունը: Եվ ուղիղ տեքստով՝ անթաքույց ու առանց դիվանագիտական զիգզագների, թե ռուս խաղաղապահներին ուղղված քննադատությունը, կարծում են, չի արտահայտում հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության դիրքորոշումը: Իսկ արդեն երկու շաբաթ է, որ Հայաստանի տարբեր իշխանավորների, մասնավորապես վարչապետի կողմից հնչեցվում է, թե ծառայողական քննություն պետք է սկսել ռուս խաղաղապահների նկատմամբ: Տարօրինակ զուգադիպություն է, կամ նույն կետից ուղղորդվող հայացք. ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում և՛ Ալիևի սրտով չէ, և՛ Փաշինյանի:
Ռուսաստանը սպասում է՝ վերջնականապես հասկանա, Հայաստանն ի՞ր հետ է, թե՞ Արևմուտքի: Իսկ Արևմուտքն արդեն հասկացել է, որ Հայաստանն իր գծած շրջանակում է: Երկուսի հասկանալու միջև անհասկանալին մենք ենք մեզ համար: Արևմուտքի հետ մեր հարաբերություններն օգտակար ու շահեկան չեն, քանի որ այդ շրջանակում չկա մեր ազգային ու պետական շահը, օգուտը: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նպաստավոր չեն, ինչը նշանակում է դեմ գնալ Արցախի անվտանգությանը, և Հայսատանի սահմաններն է՛լ ավելի խոցելի դարձնել. մի կողմում՝ Թուրքիա, մյուս կողմում՝ Ադրբեջան: Ե՛վ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այնպես ենք կառուցում, որ անգամ աղոտ կերպով չնշմարվի Հայաստանի և Արցախի շահը, փոխարենը՝ Թուրքիայի և Ադրբեջանի տեսլականը առարկայական ու շոշափելի դառնա:


Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ