Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 01:48 09-04-2022

Բացառիկ մանրամասներ Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումից

Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ պատահաբար չէր ներառվել դրույթը, ըստ որի՝ խաղաղության ապագա պայմանագիրը պետք է անդրադառնա «անհրաժեշտ բոլոր հարցերին», «Ազատությանն» ասել է բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապագա քննարկումները ներառելու են նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Այդ արտահայտությունը պատահմամբ չէր այնտեղ», - ասել է դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով, և ընդգծել՝ «այն, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ և շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից»։

Երկու օր առաջ Բրյուսելում ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո հաղորդվեց՝ կողմերը պայմանավորվել են նաև մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի դելիմիտացիայի և սահմանի երկայնքով կայունության և անվտանգության հարցերով։ Արդյո՞ք մինչ այդ ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու Հայաստանի տարածից, ինչպես պահանջում էր Հայաստանի կառավարությունը՝ «Ազատության» հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն արձագանքել է՝ կա ըմբռնում, որ երկու կողմից էլ պետք է զորքերի հետքաշում լինի։

«Վիճահարույց մի շարք տարածքներ կան, որտեղ մենք պետք է աշխատենք՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Բայց նախ պետք է ինչ-որ համաձայնության հասնել համատեղ սահմանային հանձնաժողովի շուրջ, իսկ հետո՝ որպես առաջնահերթություն, փորձել նվազեցնել լարվածությունը վիճահարույց տարածքներում», - ասել է նա։

Հանդիպման երրորդ կարևոր արդյունքը, ըստ եվրոպացի դիվանագետի, վստահության ամրապնդման միջոցառումներն են՝ ներդրումներն ու հաղորդակցության ուղիները։ Եռակողմ հանդիպման ավարտին այս մասով հստակ որևէ բան չէր հաղորդվել, ավելին, Հայաստանի վարչապետը երեկ Երևանում հայտարարեց, որ «կոմունիկացիաների մասով կողմերի միջև կան տարընթերցումներ»՝ չհստակեցնելով, թե որ հարցերում։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ևս մանրամասներ չի հայտնել, բայց ընդգծել է, որ Բրյուսելը պատրաստվում է աշխատել երկու կողմի հետ՝ «ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի, այսպես ասած, կոորդինատների ապագա ուղիները հստակեցնելու համար»։

Եվրոպացի դիվանագետը նաև որոշ մանրամասներ է պատմել կուլիսային այդ բանակցություններից։ «Օրինակ՝ Իսպանիայի մեր արբանյակային կենտրոնը մեզ տվեց գրաֆիկական պատկերներ, որոնց ի ցույց էին դնում հայկական և ադրբեջանական զորքերի ճշգրիտ դիրքերը, ուստի մենք կարողացանք ցույց տալ առաջնորդներին այն մարտահրավերներից մի քանիսը, որոնք սպառնում են նրանց՝ լարվածությունը կանխելու իմաստով, քանի որ նրանց զորքերը իրար շատ մոտ հեռավորության վրա են կանգնած», - «Ազատությանը» պատմել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։

«Ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ տեղում, քանի դեռ համատեղ սահմանային հանձնաժողովն իսկապես արդյունքներ չի տվել դելիմիտացիայի և կայուն, անվտանգ իրավիճակ երաշխավորելու ուղղությամբ», - կարծիք է հայտնել եվրոպացի դիվանագետը։

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը պնդել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հարցով համատեղ հանձնաժողովը կսկսի գործել շատ մոտ ապագայում, հնարավոր է՝ արդեն ապրիլի վերջին։ «Ակնկալվում է, որ շատ շուտով առաջնորդների ևս մեկ հանդիպում կունենանք՝ քննարկելու, թե ինչ առաջընթաց է գրանցվել, և ինչպես կարող ենք հաղթահարել խոչընդոտները, որոնք խանգարում են, որ շարժվենք առաջ», - ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը։

Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ