Արտաքին 4 տարի առաջ - 10:22 08-04-2022

ԱՄՆ Սենատը միաձայն հաստատել է ռուսական նավթի ներկրումն արգելող օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում հաստատվել է Ռուսաստանից ցանկացած էներգակիրների ներկրումն արգելող օրինագիծը։
Ինչպես հաղորդվում է ԱՄՆ Սենատի կայքում, քվեարկությունն անցել է միաձայն՝ փաստաթղթի ընդունմանը հավանություն են տվել երկու կուսակցությունների բոլոր 100 սենատորները։
Ավելի վաղ սենատորները, կրկին միաձայն, կողմ են քվեարկել Ռուսաստանին և Բելառուսին առևտրի ոլորտում ամենամեծ աջակցություն ստացող երկրների կարգավիճակից զրկելուն։
Բացի այդ, նույն օրինագիծը վերահաստատում է նախկինում «Մագնիտսկու օրենքով» սահմանված պատժամիջոցները՝ կոռուպցիայի և Մոսկվայի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համար։ Փաստաթղթով նախատեսված միջոցների թվում են վիզաների տրամադրման արգելքը և ակտիվների սառեցումը։
Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում