Մամուլ 4 տարի առաջ - 09:03 08-04-2022

ՌԴ-ում որևէ փաստաթուղթ կստորագրվի՞․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ մինչեւ ուշ երեկո թիմի հետ չէր հանդիպել, չէր կիսվել հանդիպման արդյունքներով, սակայն Փաշինյանին մոտ գտնվող անձինք շարքային պատգամավորներին փոխանցել են, որ, ըստ էության, նոր փաստաթուղթ չի ստորագրվել, այլ կողմերը պատրաստակամություն են հայտնել, 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով։

Եվ շեշտել են, որ գնդակը կրկին Ռուսաստանի դաշտում է, ապրիլի վերջերին, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի ՌԴ-ում, որտեղ չի բացառվում, որ հերթական հանդիպումը լինի Ալիեւի հետ` Վլադիմիր Պուտինի քավորությամբ։
Չի բացառվում նաեւ, որ ՌԴ-ում որեւէ փաստաթուղթ ստորագրվի: Դա կլինի մեր օգտին, թե մեր դեմ՝ կախված է նրանից, թե ինչ իրավիճակում կլինի ՌԴ-ն` Ուկրաինայի հետ հակամարտության հետեւանքով։


Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել