Ներքին 4 տարի առաջ - 11:26 07-04-2022

Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով:

Այսօր բարեբանում ենք Սուրբ Աստվածածնին, ով հավատավոր հոգով և խոնարհ սրտով ընդունեց հրեշտակաձայն ավետիսը Աստծո Որդու աշխարհգալստյան՝ մարդկության փրկության և հարուցյալ կյանքի համար։ Սուրբ Աստվածածինը մաքուր սրտից բխած հավատքի ու ներշնչման աղբյուր է բոլորի համար և օրինակ, որ հաստատուն մնանք առ Աստված սիրո, հույսի ու հավատարմության մեջ՝ նորոգվելու և վերափոխելու մեր կյանքը դժվարությունների ու մերօրյա տագնապների առջև։

Ավետման տոնը իր կենսատու խորհրդով տարիներ առաջ հռչակել ենք որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին՝ մանկանց քաղցր ճիչով ու երջանկությամբ լցնելու իրենց հարկերը և բարօրության մեջ, ուրախ սրտով կրթելու և մեծացնելու ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակներ։

Մեր հանապազ աղոթքն է, որ Տերը Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ խաղաղություն և օրհնյալ կյանք պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին՝ արդար ու բարի գործերով շենացնելու ազգային և հայրենական մեր կյանքը»,- ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա