Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 19:29 06-04-2022

Իլոն Մասկը ձեռք է բերել Twitter-ի բաժնետոմսերի մի մասը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Twitter Inc.-ի բաժնետոմսեր է գնել 2,64 մլրդ դոլարով։ Այս մասին վկայում են ապրիլի 5-ին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված փաստաթղթերը, հաղորդում է CNBC-ն։
Նշվում է, որ միլիարդատերը փաստաթուղթը ներկայացրել է 13D ձևով, ինչը նշանակում է, որ ներդրողը մտադիր է ակտիվորեն մասնակցել ընկերության աշխատանքներին։ Մեկ օր առաջ Մասկը ներկայացրել էր 13G ձևը, որը ենթադրում է ընկերության պասիվ բաժնեմասի գրանցում:
«Սա նշանակում է, որ ներդրողը մտադիր չէ վերահսկողություն իրականացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնի է նաև, որ ապրիլի 5-ի դրությամբ Մասկին է պատկանում Twitter-ի 73,115 միլիոն բաժնետոմս, կամ 9,1 տոկոսը։ Երեքշաբթի աճուրդի փակման պահի դրությամբ Twitter-ի բաժնետոմսերը գնահատվում են 3,73 միլիարդ դոլար:
Բացի այդ, պարբերականը գրում է, որ Մասկը սկսել էր բաժնետոմսեր գնել հունվարի վերջից և գործարքներ էր կատարում գրեթե ամեն օր։
Հաղորդվում է, որ Մասկը կընդգրկվի Twitter-ի տնօրենների խորհրդի կազմում: Այս պահին նա խորհրդի անդամ է, և նրա մասնաբաժինը ընկերությունում չի կարող գերազանցել 14,9 տոկոսը։
Նշենք, որ Մասկն անցյալ շաբաթ Twitter-ի իր էջում հայտարարել էր, որ «իրեն դուր չի գալիս խոսքի ազատության նկատմամբ այս սոցիալական ցանցի մոտեցումը, և նա լրջորեն մտածում է նոր հարթակ ստեղծելու մասին»։