Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:12 06-04-2022

ՔՊ-ական և բրիտանացի պատգամավորների խորհրդավոր այցը Գորիս․Հրապարակ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին, իշխանական պատգամավորներ Մարիա Կարապետյանին եւ Սարգիս Խանդանյանին, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի մի քանի աշխատակցի ապրիլի 2-3-ը, այսինքն՝ շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային օրերին Գորիս գործուղելու մասին: ԱԺ նախագահը կարգադրությունը ստորագրել է ապրիլի 1-ին, խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել է երեկ՝ ապրիլի 5-ին։ Բացի այդ, կարգադրության մեջ պարտադիր պայման է՝ նշել գործուղման նպատակը, այն միջոցառումը, որին մասնակցելու են պատգամավորները, մինչդեռ վերոնշյալ կարգադրության մեջ ընդամենը «աշխատանքային այցով» ձեւակերպումն է տրված։ Այս մասին ապրիլի 6-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Մենք պարզեցինք, որ պատգամավորները միայնակ չեն գնացել Գորիս, նրանց հետ եղել են Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի պառլամենտի ներկայացուցիչները՝ հայ-բրիտանական բարեկամական խմբի անդամները, որոնց այցը Սյունիք, ի դեպ, գաղտնի է պահվում՝ անգամ Սյունիքի մարզպետարանի էջում չգտանք, թեպետ, մեր տեղեկություններով, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անձամբ է դիմավորել նրանց։

Ուշագրավ է, որ Գորիս գործուղված օրենսդիրները չեն հանդիպել տեղի համայնքային ղեկավարության հետ։ Մեզ ասացին՝ այցելել են սահմանամերձ համայնքներ, դիտարկել են տարածքը։ Ասացին նաեւ, որ Գորիսի հյուրանոցներից մեկում հայ եւ բրիտանացի պատվիրակները հանդիպել են Արցախի պաշտոնատար անձանցից մի քանիսի հետ, թե ում՝ կփորձենք առաջիկայում պարզել։ Փորձեցինք ԱԺ նախագահի խոսնակից պարզել այցի մանրամասները, սակայն նա ասաց, որ իրեն հայտնի չէ, ուղղորդեց գործուղման մեկնած պատգամավորների կողմը, որոնք չպատասխանեցին մեր զանգերին»,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
09:48 Պուտինի նկատմամբ ռուսների վստահությունը հասել է պատերազմական շրջանի ամենացածր մակարդակին