Ներքին 4 տարի առաջ - 20:17 05-04-2022

Եկել եմ, որ հոգեկան հիվանդը հեռանա. ազատամարտիկ

Այսօր՝ ժամը 18:30-ից, Ազատության հրապարակում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը: Մասնակիցներից մեկը, ով մասնակցել է Արցախյան 2 և Ապրիլյան պատերազմներին, Oragir.news-ի հետ զրույցում ասաց.

«Ազգի փրկության համար եմ մասնակցում հանրահավաքին: Ես երեք պատերազմի եմ մասնակցել, եկել եմ, որպեսզի այս հոգեկան հիվանդը հեռանա իր շքախմբով: «Իմ քայլը» դաշինքն ազգին տարավ կործանման, լավ օրից չեմ եկել այստեղ»:

Ազատամարտիկը նշեց, որ ակնկալիքներ ունի ներկա ընդդիմությունից, բայց սպասում է կտրուկ քայլերի: «Ամեն ինչ ժողովրդից է կախված, կուզենք՝ ընդդիմությունը կլինի, կուզենք՝ էն մյուսը: Էսօրվա դրությամբ բերել են Անդրանիկ Քոչարյանի նման դավաճանին, որն ասում է՝ ես եմ, որ կամ, էստեղի գողը ես եմ: Հարցը նաև այն է, որ նոր մարդիկ պետք է գան, նոր երիտասարդներ: Հիմա մեր այս նույն հոգեկան հիվանդի նման Ուկրաինայի հոգեկան հիվանդն է, որը տարավ, ժողովրդին կոտորեց: Վաղն Ալիևը Փաշինյանին մի հատ չափալախ պիտի տա, Փաշինյանն էլ էն մի երեսը պիտի դեմ տա էլի: Դեմիրճյանը գնացել էր Ուզբեկստան, Հեյդար Ալիևին չափալախ էր տվել Ղարաբաղի հարցով: Հիմա, եթե ինքը գնա ու միանգամից մի հատ չափալախի, արդեն հարցը կլուծվի: Ֆիզիկական բան է դա, պատերազմի ժամանակ ես ճակատում եմ եղել, հիմա էլ նորից գնում եմ: Էդ ոնց հասկանանք, որ պատերազմի օրով ականապատված տարածքներում թուրքական տանկերը եկան-անցան, մի հատ չպայթեց, կամուրջը երեկ սարքել են, այսօր՝ պայթեցրել, էդ ինֆորմացիան ով տվեց իրենց, որ խփեցին: Ընդհանրապես «Իմ քայլը» դաշինքն ինչ գործ ունի հիմա ԱԺ-ում, խոզի կաշվով էն պատգամավորն ինչ իրավունք ունի էնտեղ լինելու, էն Կարապետյանն ու մնացածը: Վազգեն Սարգսյանի, Զորի Բալայանի նման մարդիկ էին էնտեղ, կրկնում եմ, ես 3 պատերազմի եմ մասնակցել ու գիտեմ նրանց բոլորին: Իսկ ասիական միության պետությունների հաղորդումը 2 օր առաջ հայտնում էր, որ «Թուրան» ծրագիրն արդեն գնում է Վրաստան, ու հայերի անունը չշոշափվեց էդ հաղորդման ժամանակ: Մեր փրկությունը ռուսն է, ռուսն է, որ էսօր մեզ փրկում է, ես անընդհատ գնում-գալիս եմ: Թամրազյանի նման մարդկանց ու իրենց ալիքների, բոլոր փաշինյանականների համար վառելիքն էլ է ափսոս, դրանց ականջներից պետք է թղթով բռնեն ու տանեն գցեն»:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են