Մամուլ 4 տարի առաջ - 07:50 05-04-2022

Թթու թան չէ, ամեն մարդու բան չէ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«ԶՊՄԿ-ում նոր բաժնետերերի հայտնվելուց ու կառավարության՝ «փայ մտնելուց» հետո, ի թիվս մի շարք խնդիրների, ի հայտ են գալիս նաև արտադրական ու սպառման խնդիրներ: Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը վերջին ամիսներին արտադրողականության անկում է արձանագրում` նախկին օրական 750-800 տոննայի փոխարեն հիմա արտահանելով 300-350 տոննա կոնցենտրատ:

Փորձագետների համոզմամբ, այս խնդիրն առաջին հերթին կապված է կառավարման հմտությունների պակասի հետ: Ոլորտի փորձագետների համար առնվազն տարօրինակ է, որ միևնույն մարդուն նշանակում են ԶՊՄԿ ենթակայության տակ գտնվող մի շարք ընկերությունների տնօրեն: Սա մասնագիտական ու կադրային սովի ցուցիչ է, և ակնհայտ է, որ նույն անձը չի կարող արդյունավետ կառավարել, ասենք, թե՛ հյուրանոց, թե՛ գործարան, թե՛ հիմնադրամ և այլն:

Ոլորտի մասնագետների շրջանում կարծիք կա, որ գուցե այն ժամանակ, երբ դեռ նոր բաժնետերերը հեռվից էին նայում ԶՊՄԿ կառավարմանն ու աշխատանքի ընթացքին, և այստեղ հեռվից երևում էր միայն փող, նրանց թվում էր, թե աշխատանքները ամենևին էլ բարդ չէ կազմակերպել: Այժմ, սակայն, հայտնվելով աշխատանքների կիզակետում՝ ԶՊՄԿ նոր տնօրեն Ռոման Խուդոլին, ինչպես ասում են կոմբինատում, եվրոպական ստանդարտներին համապատասխանեցրած ԶՊՄԿ-ն շատ արագ վերածեց նոր «Զոդ»-ի:

Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ հանքի պահեստները լցված են, կան լոգիստիկայի հետ կապված լրջագույն խնդիրներ ու դրա հետ կապված շղթայական ազդեցություններ: Փորձագետներից մեկը մեզ հետ զրույցում նշում էր, որ վերոնշյալ խնդիրները ավելի լուրջ ու հիմնարար են, քան կարելի էր պատկերացում կազմել՝ ընդամենը այդ մասին սահմանափակ գիտելիքներ ունենալով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
20:51 Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
20:30 Հերթական պատվիրված գործընթացն է. Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել